Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին
VIDEOՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հյուրընկալելը ՀՀ իշխանության կողմից հիմարություն էր իր դաշնակցի և սրիկայություն՝ հայ ժողովրդի հանդեպ։ Այսօր իր տանը հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Եվրոպացիները Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը նրան «մաստեր կլաս» տա, թե ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդն օգուտ չի ունենալու»,- ասաց նա։
Կարապետյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ հանձնել է, ու մնացել է միայն մեկ բան վաճառել եվրոպացիներին՝ հակառուսական քաղաքականությունը, ինչը, վստահ է, եվրոպացիները մեծ հաճույքով կգնեն։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



