Արևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր Ավետիսյան
ԲԼՈԳՉե՛նք դավաճանելու։
Արևմուտքը հասավ նրան, որ այսօր՝ մայիսի 9-ին, արդեն կասկածի տակ է դրվում նույնիսկ ֆաշիզմի դեմ հաղթանակի արժեքը՝ արդյոք ֆաշիզմին հաղթելը լա՞վ էր, թե՞ ոչ։
Արևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները։ Ավելին՝ այսօր արևմտյան շատ առաջնորդներ փաստացի գնում են այդ նույն ճանապարհով։ Արդյունքում հատկապես հետսովետական ժողովուրդները, որոնք ռուս ժողովրդի հետ միասին ամենամեծ զոհողությունների գնով հաղթեցին ֆաշիզմին, կանգնած են ընտրության առաջ։ Այդ ընտրության առաջ կանգնած ենք նաև մենք՝ հայերս։
Մենք մեր պապերի գործի շարունակողնե՞րն ենք և ֆաշիզմի դեմ պայքարո՞ղներ ենք, թե՞ կանգնում ենք ֆաշիզմը արդարացնողների կողքին։ Սա ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական ու գոյաբանական ընտրություն է, որովհետև սխալ ընտրության դեպքում ժողովուրդները կարող են կորցնել նույնիսկ իրենց պետականությունը։
Ֆաշիզմի արդարացման կողքին կանգնող ժողովուրդները պատմության մեջ հավերժ կրելու են այդ խարանը, իսկ նրանք, ովքեր այսօր ճիշտ ընտրություն կկատարեն և կլինեն պատմության ճիշտ կողմում, իրենց սերունդներին կթողնեն արժանապատիվ ապագա։
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի օրվա առիթով և Աստծուց խնդրում եմ ժողովուրդներին ու նրանց առաջնորդներին տալ խելք ու բանականություն, որպեսզի նրանք չկանգնեն ֆաշիզմի արդարացման սխալ ճանապարհին։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



