Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար Վարդանյան

Նախընտրական քարոզարշավի առաջին մի քանի օրերի տպավորությունը միանշանակ է՝ իշխող ուժն առաջարկելու ոչինչ չունի։ Փաշինյանի քաղաքական հռետորաբանությունը գրեթե ամբողջությամբ կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արտահայտությունների շուրջ։ Գրեթե յուրաքանչյուր ելույթ վերածվում է նույն բովանդակության կրկնության՝ հիշեցնելով անընդհատ նույն տողերի վրա պտտվող ձայնարկիչ։
 
Նա իր քաղաքական ողջ քարոզչությունը կառուցում է ոչ թե ապագայի, այլ ատելության վրա։ Նրա ելույթներում գրեթե անհնար է գտնել պետական մտածողություն, փոխարենը մշտապես առկա են սպառնալիքներ, վիրավորանքներ և ներքին թշնամիների մասին թեզեր։ Սա արդեն քաղաքականություն չէ․ սա հասարակությանը լարվածության մեջ պահելու տեխնոլոգիա է։
 
Ամենակարևոր հարցը, սակայն, մնում է անպատասխան․ իսկ ո՞րն է Հայաստանի ապագայի նրա ծրագիրը։
Նա չունի պատասխաններ այն հարցերին, թե ինչպե՞ս է զարգացնելու տնտեսությունը, ինչպե՞ս է ապահովելու անվտանգությունը, ինչպիսի՞ կրթական և սոցիալական բարեփոխումներ է նախատեսում, ինչպե՞ս է կանխելու արտագաղթը և բարձրացնելու մարդկանց կյանքի մակարդակը, ինչպե՞ս է վերականգնելու սոցիալական արդարությունն ու վստահությունն արդարադատության նկատմամբ։ Փոխարենը հասարակությունը մշտապես լսում է նույն սպառնալիքներն ու նույն խոստումները՝ «Տեր կանգնեք խաղաղությանը», «Կկանգնեցնենք եռագլուխ հրեշին», «Դատվելու են, պատասխան են տալու»։ Բա հետո՞։
 
Քաղաքացիներին անընդհատ մատուցվում է նույն քաղաքական թատրոնը՝ «նախկինների դեմ պայքարի» անվերջ սերիալը։ Նա կրկին և կրկին վերադառնում է նույն թեմային՝ «մեղավոր են բոլորը, բայց ոչ իրենք»։ Ստացվում է՝ երկրի ապագայի մասին ասելիք չկա, դրա համար էլ քաղաքական օրակարգը լցվում է աղմուկով ու վրեժխնդրության հռետորաբանությամբ։ Մի ամբողջ քարոզարշավ նվիրված է ոչ թե երկիրը կառավարելուն, այլ թշնամիներ որոնելուն։ Բայց ժողովուրդը վաղուց սպասում է ոչ թե անվերջ մեղավորների փնտրտուքի, այլ կոնկրետ լուծումների։
 
Իսկ ինչի՞ մասին պետք է խոսեր Փաշինյանը։ Սեփական հաջողությունների մասին խոսելու ռեսուրս գրեթե չկա։ Եթե իշխանությունը ունենար շոշափելի արդյունքներ, տնտեսական մեծ առաջընթաց, անվտանգային հաջողություններ կամ հասարակական վստահության աճ, ապա իր քարոզարշավի կենտրոնում հենց այդ ձեռքբերումները կլինեին։ Սակայն երբ հիմնական ուղերձը կրկին պատիժն ու հետապնդումն են, դա արդեն ոչ թե զարգացման օրակարգ է, այլ ճգնաժամի խորացման նշան, և դա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ինքնապաշտպանություն։
 
Հայաստանին այսօր պետք են պատասխաններ, ոչ թե հերթական սպառնալիքները։ Մարդիկ ուզում են հասկանալ կարողանալու են ապրել Հայաստանում, թե արժանանալու են արցախցիների ճակատագրին։ Մարդիկ ուզում են երաշխավորված ապագա իրենց հայրենիքում։ Մարդիկ ուզում են լավ փոփոխություններ։

«Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանության առջև բարձրաձայն փռշտալու համար«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանՓոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԻրանը Ռուսաստանի հետ քննարկել է հարստացված ուրան պահելու առաջարկը Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԱնժամանակ կյանքից հեռացել է Նարեկ ՂարիբյանըՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԴադարեցվում է Մյասնիկյան պողոտայից մի հատվածի երկկողմանի երթևեկությունը Ալիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանՄնա՞լ, թե՞ հեռանալ. Մբապեն հստակեցրել է իր դիրքորոշումը «Ռեալի» հարցում Երեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Ինչպիսին կլինի հունիսը ՀայաստանումՓաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանՏղան փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց խեղդամահ է եղելԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան Ուժեղ սևանցին ընտրում է «Ուժեղ Հայաստան»-ը. տեսանյութՔարոզարշավը մտնում է ավելի կոշտ փուլ Մենք պետք է ոչ թե գոյատևենք, այլ արժանապատվորեն պահենք մեր ընտանիքը. Սամվել ԿարապետյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև Փոփոխությունը կախված է քեզանից․ մասնակցի՛ր, քվեարկի՛ր, նպաստի՛ր փոփոխությանըՈւղիղ եթեր․ ՍևանՄենք չենք ուզում Բրիտանիայի թագուհու դագաղի հետ նկարվող նախագահ ունենալ. Մարուքյան Դուք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին այսպիսին չեք ճանաչել. դպրոցական տարիների գաղտնիքը. Ուժեղ Հայաստան ՌԴ-ն թշնամական պետությո՞ւն է համարում Հայաստանը Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը