Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա Սարգսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ի ավտոբուսի ամենաակտիվ ուղևորուհին, ծանր է տարել անվանի բժիշկների հանդիպում-քննարկումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ, նախարարը, որոշել է պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով խոսել այդ հանդիպման ու ԲՀԿ ղեկավարի մասին:
 
Ավանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար:
 
Սկսենք նրանից, որ եթե Առողջապահության նախարարն լիներ առողջապահության ոլորտի մասնագետ, բժիշկ, կամ ցանկացած ոլորտի կայացած մասնագետ, ապա անհնար է, որ նրա մեջ այդքան լկտիություն լիներ,որովհետև, օրինակ, բժիշկները զուսպ -կիրթ մարդիկ են:
 
Ձեր նախընտրական ծրագրի համար պետության բյուջեում բաց դռների օր եք հայտարարել. առողջապահության ոլորտի բյուջեն 220 մլրդ դրամ է, ապահովագրության համար 149 մլն եվրո պարտք եք վերցնում: Ստացվում է`աշխատող քաղաքացին և´ ապահովագրության համար է վճարելու, և´ վարկ է փակելու, և´ չի ընկալելու, թե ավտոբուսում պարող նախարարը մոտ 700 մլն դոլարով քաղաքացու համար ի՞նչ հարց է լուծում: Գուցե ճիշտ կլինի` ցանկացած պոլիկլինիկայի մոտ ավտոբուսին ասեք` կանգ առնի, և մտեք ներս, ձեր ձախողված կառավարման կենդանի պատկերը տեսնելու համար:
 
Ինչ վերաբերում է առողջապահության ապահովագրությանը, ապա իշխանությունը պատահական չէ, որ այդ որոշումն ուժի մեջ մտցրեց ոչ թե 2025-ին` ինչպես նախապես պլանավորել էր, այլ 2026-ին, որովհետև ապահովագրության այս համակարգն ակնհայտ նախընտրական է, համամիջազգային պատմության մեջ եզակի դեպք է
 
և սա բերելու է կառավարման քաոսի, որովհետև որևէ հաշվարկ, գիտական մոտեցում, վերլուծություն, վիճակագրություն իր հիմքում չունի:
 
Ավանեսյանը խոսել է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին, որտեղ անցել եք պոպուլիստական ոճի, որովհետև Չարչյանն այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, թերևս լավագույնը...
Նա դպրոց, համակարգ հիմնած մասնագետներից մեկն է, եթե ձեր իշխանությունը պրոֆեսորին կարող է տանել բանտ քաղաքական որոշմամբ, բազմաթիվ հիվանդներին թողնելով առանց բժշկական օգնության, ձեր քաղաքական ցանկությունը վեր դասելով մարդկանց կյանքի իրավունքից, դա ձեր իշխանության «ձեռքբերումն է», դա դուք եք, ձեր անթաքույց ես-ն է:
 
Ինչ վերաբերում է «Մարգարյան» հիվանդանոցի վերաբերյալ Ավանեսյանի ասածին, ապա, հասկանալի չէ, թե նրա ասածն ինչ առնչություն ունի իրականության հետ կամ ինչի մասին է: Հիվանդանոցը վերազինվում է միջազգային չափանիշներին համապատասխան և Հայաատանի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է և ձգտում է դառնալ լավագույնը:
 
Եթե Ավանեսյանի սրտին ցավ է տվել,որ մի ժամանակ բժշկական օգնության կարիք են ունեցել և այն կատարվել է անհատների կամ բարեգործական հիմնադրամների շնորհիվ, ապա, եթե առաջիկայում դուք պատրաստվում եք «Սոկառ»-ի կամ Ալիևի հիմնադրամից ստանալ օգնություն և դրանով մխիթարվել, դա բացառապես ձեր խնդիրն է, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տասնյակ հազարավոր մարդկանց օգնել է և օգնելու է։
 
 
Աշխարհում ոչ մի ռեֆորմ և ամենազարգացած պետություններն անգամ չի հրաժարվում բարեգործ անհատների աջակցությունից։ Ընդհանրապես կոչ կանեմ մի քիչ զուսպ լինել, քանի որ հունիսի 7-ից հետո մեր երկրում բացարձակ այլ իրավիճակ է տիրելու` բարի, կրթված, հայրենասեր և ոչ լկտի պաշտոնյաներով:

Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել Հունաստանում Սամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԳնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Բանգկոկում Ավանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԱզատան գյուղում ավտոմեքենա է այրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերը Թոշակառուն խաբեբաներին մոտ 163 մլն ռուբլի է տվել, այդ թվում 8.8 կգ ոսկի «Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանԿԳՄՍ նախարարը խոսել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու մասին Տաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ինԱրևմուտքում գնահատել են Պուտինի այցը Չինաստան Մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս–թուրքական հարաբերությունների մեջ. ՓաշոյանԵՊՀ-ն արժեքների բուհ է, ոչ թե իշխանական քարոզչության կենտրոն․ Դավիթ ՍարգսյանՊաշտպանն անդրադարձել է կին առաջնորդների առջև ծառացած մարտահրավերներին «Ազգային վերածնունդ» հիմնադրամ․ 4-րդ երեխայի համար՝ 2 միլիոն դրամ, 5-րդի համար՝ անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան»Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվում է Արհեստների միջազգային փառատոնը 11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում. Միացի´ր «ՀայաՔվեին» և «Ուժեղ Հայաստանին», որ հզորանանք և հաղթենքՄյունխենի «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին» Նորաշեն և Մեծավան համայնքներում ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի․ ՆԳՆ Ողբերգական վթար Բանգկոկում. բախվել են գնացքն ու հանրային ավտոբուսը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԱրման Ծառուկյանը բացահայտել է Չիմաևի պարտության պատճառները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ամերիկացի սպան բացահայտել է ուկրաինական կենսալաբորատորիաների գործունեությունը Հանրապետության տարբեր հատվածներում ատրճանակներ են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ (լուսանկարներ) «Ալաշկերտն» ուժեղ էր «Վանից» (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը շարունակվում է․ ուղիղ«Համահայկական ճակատ» կուսակցության հայտարարությունը Ի՞նչ տեղի ունեցավ, երբ հարցման մասնակից քաղաքացիները պարզեցին, որ խոսում են Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ոսկեվազ համայնքում էՔՊ-ի քարոզարշավի հիմքը երգը, պարը և ուտել-խմոցին են, որոնք համեմվում են ագրեսիայով և աննախադեպ ստերով. Տիգրան Աբրահամյան ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում շարունակվում է. բազմամարդ երթը Նորքի 5-րդ զանգվածում է. ուղիղՔաղաքացիները մեքենաներից ազդանշաններով ողջունում են «Ուժեղ Հայաստան» -ինՈւնենք մի իշխանություն, որը մեզ կռվեցնում է մեր անցյալի, մեր պատմության հետ․ Ռոբերտ ՔոչարյանՄեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում