Ավանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա Սարգսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ՔՊ-ի ավտոբուսի ամենաակտիվ ուղևորուհին, ծանր է տարել անվանի բժիշկների հանդիպում-քննարկումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ, նախարարը, որոշել է պետական պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով խոսել այդ հանդիպման ու ԲՀԿ ղեկավարի մասին:
Ավանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար:
Սկսենք նրանից, որ եթե Առողջապահության նախարարն լիներ առողջապահության ոլորտի մասնագետ, բժիշկ, կամ ցանկացած ոլորտի կայացած մասնագետ, ապա անհնար է, որ նրա մեջ այդքան լկտիություն լիներ,որովհետև, օրինակ, բժիշկները զուսպ -կիրթ մարդիկ են:
Ձեր նախընտրական ծրագրի համար պետության բյուջեում բաց դռների օր եք հայտարարել. առողջապահության ոլորտի բյուջեն 220 մլրդ դրամ է, ապահովագրության համար 149 մլն եվրո պարտք եք վերցնում: Ստացվում է`աշխատող քաղաքացին և´ ապահովագրության համար է վճարելու, և´ վարկ է փակելու, և´ չի ընկալելու, թե ավտոբուսում պարող նախարարը մոտ 700 մլն դոլարով քաղաքացու համար ի՞նչ հարց է լուծում: Գուցե ճիշտ կլինի` ցանկացած պոլիկլինիկայի մոտ ավտոբուսին ասեք` կանգ առնի, և մտեք ներս, ձեր ձախողված կառավարման կենդանի պատկերը տեսնելու համար:
Ինչ վերաբերում է առողջապահության ապահովագրությանը, ապա իշխանությունը պատահական չէ, որ այդ որոշումն ուժի մեջ մտցրեց ոչ թե 2025-ին` ինչպես նախապես պլանավորել էր, այլ 2026-ին, որովհետև ապահովագրության այս համակարգն ակնհայտ նախընտրական է, համամիջազգային պատմության մեջ եզակի դեպք է
և սա բերելու է կառավարման քաոսի, որովհետև որևէ հաշվարկ, գիտական մոտեցում, վերլուծություն, վիճակագրություն իր հիմքում չունի:
Ավանեսյանը խոսել է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնի մասին, որտեղ անցել եք պոպուլիստական ոճի, որովհետև Չարչյանն այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, թերևս լավագույնը...
Նա դպրոց, համակարգ հիմնած մասնագետներից մեկն է, եթե ձեր իշխանությունը պրոֆեսորին կարող է տանել բանտ քաղաքական որոշմամբ, բազմաթիվ հիվանդներին թողնելով առանց բժշկական օգնության, ձեր քաղաքական ցանկությունը վեր դասելով մարդկանց կյանքի իրավունքից, դա ձեր իշխանության «ձեռքբերումն է», դա դուք եք, ձեր անթաքույց ես-ն է:
Ինչ վերաբերում է «Մարգարյան» հիվանդանոցի վերաբերյալ Ավանեսյանի ասածին, ապա, հասկանալի չէ, թե նրա ասածն ինչ առնչություն ունի իրականության հետ կամ ինչի մասին է: Հիվանդանոցը վերազինվում է միջազգային չափանիշներին համապատասխան և Հայաատանի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է և ձգտում է դառնալ լավագույնը:
Եթե Ավանեսյանի սրտին ցավ է տվել,որ մի ժամանակ բժշկական օգնության կարիք են ունեցել և այն կատարվել է անհատների կամ բարեգործական հիմնադրամների շնորհիվ, ապա, եթե առաջիկայում դուք պատրաստվում եք «Սոկառ»-ի կամ Ալիևի հիմնադրամից ստանալ օգնություն և դրանով մխիթարվել, դա բացառապես ձեր խնդիրն է, իսկ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տասնյակ հազարավոր մարդկանց օգնել է և օգնելու է։
Աշխարհում ոչ մի ռեֆորմ և ամենազարգացած պետություններն անգամ չի հրաժարվում բարեգործ անհատների աջակցությունից։ Ընդհանրապես կոչ կանեմ մի քիչ զուսպ լինել, քանի որ հունիսի 7-ից հետո մեր երկրում բացարձակ այլ իրավիճակ է տիրելու` բարի, կրթված, հայրենասեր և ոչ լկտի պաշտոնյաներով:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



