Նախկին ՀՀԿ-ական պատգամավորի սիրտը Օռնելա Մուտիին է ուզում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բիզնեսմեն Խաչիկ Մանուկյանը խիստ հետաքրքրված է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտիի Հայաստան այցով: Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն՝ վերջինս նեղ շրջապատում ասել է իր այդ մտադրության մասին, որն անպայմանորեն իրագործելու է:
Իսկ թե Մուտիի հետ հանդիպումը «ուտիտ է» պարոն Մանուկյանի կողմից, կամ ոչ, ցույց կտա ժամանակը:
Հուսանք՝ նախկին պատգամավորին կհաջողվի հանդիպել 60-ամյա նախկին սեքս սիմվոլի հետ, ում հմայքը այս տարիների ընթացքում բոլորովին չի խամրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



