Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաղթողները պետք է միավորեն, ոչ թե պառակտեն։ Սա մի տեսակ պարզ կանոն է բոլոր հարցերում։ Մեր քաղաքականության մեջ այն, կարծես, չի գործում։ Խորհրդարանական ընտրություններում իրեն հաղթող համարող Նիկոլ Փաշինյանը շարունակում է անթույլատրելի բառապաշարով թիրախավորել ընդդիմադիր գործիչներին, շարունակվում է ձերբակալություն-կալանավորումների շարքը, հասարակության ներսում հաշտության մասին ևս խոսք չկա։ Քաղաքագետ Արա Պողոսյանը ցավում է, որ այս իշխանությունն այդպես էլ չդարձավ բոլոր հայերի իշխանություն, այլ մնաց այն մարդկանց իշխանություն, ովքեր բացառապես իրենց համակիրներն են։ «Այս անջրպետը տարիների ընթացքում բավականին ընդգծվել է։ Եթե դիտարկենք միջազգային քաղաքականության մեջ տարբեր երկրների տարբեր իշխանությունների փորձը, կտեսնենք, որ լավագույն քաղաքական մշակույթ ունեցող պետություններում հետընտրական շրջանում, նույնիսկ նախընտրական շրջանում, այն ուժերը, որոնք դիրքավորվում են որպես հաղթողներ կամ կանգնած են ընտրությունների ավանգարդում, սովորաբար հայտարարում են, որ լինելու են բոլորի իշխանությունը։ Ավելին, բավականին ընդգծված է նաև այսպիսի վարքագիծ, որ որևէ ղեկավար պաշտոնում ընտրվելուց հետո՝ լինի վարչապետ կամ նախագահ, հայտարարվում են, որ լինելու են բոլորի իշխանությունը, բոլորի նախագահը, բոլորի վարչապետը։ Հայկական իրականության մեջ, որն ինչ-որ իմաստով տիպիկ է հետսովետական շրջանի իրականությանը, և ինչ-որ առումով քաղաքական մտքի և մշակույթի դեգրադացիա է, նմանեցնում է մեզ ավելի աֆրիկյան, հարավամերիկյան, ասիական բռնապետական պետություններին, որտեղ ընտրված կամ իշխանություն վերցրած կողմն ինքն իրեն համարում է որպես որևէ խմբի, կորպորացիայի ներկայացուցիչ, ոչ թե ամբողջ ժողովրդի։ Այս պառակտման առումով նաև տիպիկ է իրենց խոսքի և վարքագծի համադրությունը, երբ հայտարարվում է, որ իրենք ոչ թե բոլոր հայերի իշխանությունն են, այլ Հայաստանի Հանրապետության՝ տարանջատելով նաև Սփյուռքը։ Քաղաքական ժամանակակից տեսությունները պետության ուժի տեսանկյունից կարևոր բաղադրիչ են համարում նաև սփյուռքյան ազդեցությունը՝ որպես պետության ուժի կոնվերտացիոն գործակից ընդունելը։ Այսինքն՝ այն հնարավորությունների մսխումը, որոնք կարող են ստեղծել սփյուռք ունեցող պետությունները, պետության ուժի կամ ռեսուրսի մսխում է։ Ժամանակակից քաղաքական տեսությունը բավականին ապացուցողական բնորոշումներ ունի։ Հետևաբար, այս իմաստով, ցավոք, բախվում ենք տիպիկ հետսովետական, հետկոմունիստական մտածողության, որտեղ իշխանությունն իրեն համարում է զուտ իր խմբի, իր համակիրների իշխանություն։ Կարծում եմ, որ լրիվ տիպիկ կանխատեսելի վարքագիծ են այս օրերին ցուցադրում։ Ցավոք, այս իշխանությունը այդպես էլ չկարողացավ դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, շարունակում է առաջնորդվել «բաժանիր, որ տիրես» սկզբունքով՝ խորացնելով հակադրությունները հասարակության մեջ։ «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ է այս սկզբունքը գործում։ Իմ խորին համոզմամբ, ցանկացած մարդու համար լավագույն հենարանը կլիներ ներհասարակական համերաշխությունը։ Ժամանակակից քաղաքական տեսությունների առումով պետության ուժի չափորոշիչներից մեկը նաև ներքին համերաշխության ինդեքսն է, այսինքն՝ ներսում որքան մեծ է վստահությունը կառավարության նկատմամբ, այդքան պետության ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բարձր է։ Խոսում էին, այսպես կոչված, հիբրիդային պատերազմների, հարձակումների մասին։ Եթե պետության ներսում կառավարության նկատմամբ վստահությունն ունի բարձր ինդեքս, ապա դրսից ինչքան ուզում են հիբրիդային պատերազմ վարեն տվյալ պետության դեմ, նրա ինստիտուցիոնալ դիմադրողունակությունը բավարար է, որպեսզի ազդեցություն չլինի։ Որպես օրինակ՝ Թայվանը, որը համարվում է աշխարհի միակ կղզին, որն աննախընթաց հիբրիդային հարձակումների է ենթարկվում։ Այն իր ներքին կառուցակարգերով, ժողովրդի ու իշխանության միջև եղած վստահության բարձր ինդեքս ունենալով՝ կարողանում է բավականին լավ դիմակայել իր նկատմամբ կիրառվող հիբրիդային հարձակումներին։ Եթե վերցնենք Հայաստանը, ապա տեսնում ենք, որ հասարակության և պետության միջև եղած անջրպետը բավականին ընկալունակ է դարձնում արտաքին ազդեցությունները հասարակության մեջ, որովհետև չկա վստահություն կառավարության նկատմամբ։ Հետևաբար՝ ցանկացած կառավարություն կցանկանար լինել ամբողջ ժողովրդի իշխանություն, բայց իրականությունն այն է, որ իշխանությունը հասկանում է՝ չունի այլևս այն հենարանը, որը կար 2018 թվականին, և գնալով իր հենարանը ներքին կյանքում նվազելու է, իսկ այդ պարագայում թույլ տալ հասարակական համերաշխություն՝ կնշանակի անընդհատ նվազեցնել իր հենարանը, դրա համար ի՞նչ են անում, ստեղծում են այնպիսի անջրպետ, որ իշխանության համակիրները և իշխանության դեմ մարդիկ միմյանց հետ չհարաբերվեն, միմյանց հետ չխոսեն, իրար նկատմամբ թշնամանքով լեցուն լինեն, և մի ճամբարից մյուսն անցումը գործնականում լինի քիչ հնարավոր։ Դա հնարավորություն կտա պահպանել եղած ընտրազանգվածը և հենվել դրա վրա։ Կարծում եմ՝ սա է նաև օբյեկտիվ պատճառներից մեկը, որ իրենք իրենց ասոցացնում են կոնկրետ խմբի իշխանություն լինելու հետ, և արդեն չեն էլ հավակնում, ինչը գրեթե անհնար է, լինել ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ադրբեջանի հետ խաղաղության թեզով Փաշինյանն սկսեց իր քարոզարշավը։ Սա նրա հիմնական խաղաթուղթն էր։ Այս օրերին Ադրբեջանը շարունակում է առաջ մղել ադրբեջանցիներով Հայաստանը վերաբնակեցնելու թեզը, իսկ Հայաստանի իշխանություններն այն անգամ կատակի թեմա են դարձնում կամ էլ զուգահեռներ տանում Ղարաբաղյան հակամարտության թեմայի հետ, այն է՝ Հայաստանում Արցախի հարցն ենք առաջ տանում, իրենք էլ «Արևմտյան Ադրբեջան» թեզն են զարգացնում։ «Մի շատ գեղեցիկ բնորոշում կա պատերազմ-խաղաղություն վիճակին։ Ասում են՝ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է, և սա հատկապես բնորոշում է մեր տարածաշրջանին։ Եթե եվրոպական, ամերիկյան միջավայրում, նկատի ունեմ հատկապես հյուսիս-ամերիկյան միջավայրը, կարելի է խոսել մի քիչ երկարատև խաղաղության մասին, ապա մեր պայմաններում կամ, ինչպես դասականներն էին ասում, «Եվրասիական հարթլենդում» հնարավոր չէ խոսել հարատև խաղաղության մասին։ Սա այն տարածաշրջանն է, որտեղ տերությունների միջև պայքարը ամենասաստիկն է և միշտ է այդպես լինելու։ Ընդհանրապես, պետությունների ուժի և ազդեցության տեսանկյունից կարևոր է մեր տարածաշրջանը, հատկապես՝ Եվրասիան։ Եվ պատահական չէ, որ դասականները ասում են՝ ով տիրի Եվրասիային, նա կտիրի աշխարհին։ Այդ գիտակցումը պետք է միշտ լինի մեր մեջ, որ աշխարհագրությունն է որոշում՝ կլինի՞ խաղաղություն, թե՞ ոչ։ Հիմա մեր տարածաշրջանն այնպիսին է, որ խաղաղությունը երկու պատերազմի միջև ընկած ժամանակահատվածն է։ Սա հասկանում են բոլորը, հավանաբար՝ մեզանից բացի։ Սա հասկանում են Թուրքիայում, սա հասկանում են Ադրբեջանում, և պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ նոր թեզեր է ստեղծում ապագայում Հայաստանի նկատմամբ զավթողական գործողություններ կիրառելու համար։ Պատահական չէ, որ հայերի նկատմամբ ատելությունը շարունակվում է ադրբեջանական կրթության մեջ։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կապվել է բազմաթիվ նախապայմանների հետ, և այն, ինչ գիտենք, մակերեսային մակարդակն է։ Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հարաբերություններ են հաղթողի և պարտվողի միջև։ Ինչո՞ւ են թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում ձգտում պահպանել Հայաստանում այն ստատուս-քվոն, որը ձևավորվել է 2020 թվականից հետո, նկատի ունեմ այն իշխանությունը, որը եղել է 2020 թվականին և շարունակում է մնալ։ Դա հնարավորություն է պահպանել հաղթողի և պարտվողի բանակցությունների տրամաբանությունը, հակառակ պարագայում՝ տեսականորեն նոր գործողությունների կարիք կունենան, որպեսզի վերադարձնեն նույն փոխհարաբերությունները, որոնք կան այսօր։ Այսօրվա իշխանությունը լրիվ հարմարվել է պարտվողի տրամաբանության հետ և առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ այն, ինչ պահանջում է թշնամին, ներկայացնել այնպես, որ դա մեր շահն է, և մենք ենք պահանջում։ Ինձ թվում է՝ շատ պարզ բանաձև են կիրառում և փորձում դրանով արդարացնել ցանկացած զիջման կամ թշնամու ցանկացած պահանջի բավարարում։ Հիպոթետիկ՝ եթե թշնամին պահանջում է Սահմանադրության փոփոխություն, ներկայացնենք, որ մենք ենք դա ուզում։ Եթե թշնամին պահանջում է հայ ժողովրդի մտածողության փոփոխություն, ցույց տանք, որ դա մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով