Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր Ավետիսյան

Այո, մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ ցեղասպանությունները, ազգերի ողբերգությունները պետություններն օգտագործում են իրենց գեոպոլիտիկ շահերի տեսանկյունից, և այս համատեքստում պետք է հասկանալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը հիշելու և այն ճանաչելու քաղաքական մոտիվացիան, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է շնորհակալ լինենք Իսրայելին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձերի համար, քանզի Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև համայն մարդկության մեծագույն ողբերգություններից մեկն է։
 
Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ թույլ չպետք է տանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խանգարի Հայոց պետականության կայացմանը և հարատևման քաղաքական գործընթացին։ Մենք պետք է կարողանանք մեր պետական շահերը հասկանալ և այնպես պաշտպանել մեր պետական շահերը, որ այլ պետություններ չկարողանան օգտագործել մեր պետականությունը, մեր ժողովրդին՝ իրենց պետական շահերն առաջ մղելու քաղաքական գործընթացում։
 
Ակնհայտ է, որ Արևմուտքի համար մեր տարածաշրջանում ամենացանկալի և ամենաբաղձալի երազանքն է Թուրքիային հանել Ռուսաստանի դեմ և ռեգիոնում ստեղծել ռուս-թուրքական հերթական պատերազմը՝ Թուրքիան օգտագործելով, Ուկրաինայի նման, որպես հակառուսական վեկտոր։
 
Սա Հայաստանի համար ձեռնտու սցենար չէ, և Հայաստանը իր քաղաքական լուման պետք է ներդնի, որպեսզի մեր ռեգիոնում Արևմուտքը չկարողանա ստեղծել հակառուսական մարտադաշտ՝ օգտագործելով ռեգիոնալ պետություններին, իսկ դրա համար Հայաստանը պետք է հասկանա, որ ռեգիոնալ խնդիրները պետք է լուծվեն ռեգիոնալ խաղացողների միջոցով, ինչը առաջարկում է Ռուսաստանը՝ 3+3 ձևաչափի շնորհիվ, բայց սա նաև նշանակում է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ մեր ռեգիոնից դուրս գտնվող պետությունները՝ Արևմտյան գերտերությունները, մեր ռեգիոնում անելիք չունեն, և նրանք չպետք է քիթները խոթեն մեր ռեգիոնալ խնդիրների մեջ, քանզի նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն բերել և լուծել մեր ռեգիոնի խնդիրները, այլ նրանք ուղղակի ցանկանում են մեր ռեգիոնը դարձնել հերթական հակառուսական մարտադաշտը։
 
Եվ այստեղ ուզում եմ դարձյալ հիշեցնել Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերից մեկը. «Երբ սպիտակ և սև թիթեռներին իրար հետ լցնում ենք մեկ տարրայի մեջ, նրանք իրար հետ չեն կռվում, բայց երբ տարրան շարժում ես, թիթեռները սկսում են անկանոն միմյանց դեմ կռվել», և այս դեպքում թշնամին ոչ թե թիթեռներն են, այլ այն ուժը, որը շարժում է տարրան։
 
Այս տրամաբանությամբ է Արևմուտքը փորձում շարժել մեր տարածաշրջանի տարրան, որպեսզի տարածաշրջանի երկրները պատերազմեն, թշնամանան մեկը մյուսի նկատմամբ։ Սա հստակ պետք է գիտակցել և թույլ չտալ, որ Արևմուտքը շարժի մեր տարածաշրջանի տարրան և մեր տարածաշրջանի պետություններին միմյանց հետ պատերազմելու առիթներ ստեղծի։ Գեոպոլիտիկան իրականում շատ բարդ գործընթաց է, և այն պետություններն ու ժողովուրդները, ովքեր չեն կարողանում իրենց շահերը հստակ հասկանալ և շարժվել բացառապես սեփական շահերի հետևից, ընկնում են էմոցիոնալ ցանկությունների, երազանքների դաշտ և, որպես կանոն, դառնում են գործիք Արևմտյան գերտերությունների ձեռքերում։
 
Մհեր Ավետիսյան

Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ Հակառակորդները ցանկանում են, որ Ռուսաստանը անհետանա աշխարհի քարտեզից, սակայն «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը թույլ չի տա դա իրականացնել. ՄեդվեդևԱրարատի մարզում «Changan» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԿիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. ՊուտինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Գեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր