Հայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր Ավետիսյան
Այո, մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ ցեղասպանությունները, ազգերի ողբերգությունները պետություններն օգտագործում են իրենց գեոպոլիտիկ շահերի տեսանկյունից, և այս համատեքստում պետք է հասկանալ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը հիշելու և այն ճանաչելու քաղաքական մոտիվացիան, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է շնորհակալ լինենք Իսրայելին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փորձերի համար, քանզի Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև համայն մարդկության մեծագույն ողբերգություններից մեկն է։
Բայց մենք նաև պետք է հասկանանք, որ թույլ չպետք է տանք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը խանգարի Հայոց պետականության կայացմանը և հարատևման քաղաքական գործընթացին։ Մենք պետք է կարողանանք մեր պետական շահերը հասկանալ և այնպես պաշտպանել մեր պետական շահերը, որ այլ պետություններ չկարողանան օգտագործել մեր պետականությունը, մեր ժողովրդին՝ իրենց պետական շահերն առաջ մղելու քաղաքական գործընթացում։
Ակնհայտ է, որ Արևմուտքի համար մեր տարածաշրջանում ամենացանկալի և ամենաբաղձալի երազանքն է Թուրքիային հանել Ռուսաստանի դեմ և ռեգիոնում ստեղծել ռուս-թուրքական հերթական պատերազմը՝ Թուրքիան օգտագործելով, Ուկրաինայի նման, որպես հակառուսական վեկտոր։
Սա Հայաստանի համար ձեռնտու սցենար չէ, և Հայաստանը իր քաղաքական լուման պետք է ներդնի, որպեսզի մեր ռեգիոնում Արևմուտքը չկարողանա ստեղծել հակառուսական մարտադաշտ՝ օգտագործելով ռեգիոնալ պետություններին, իսկ դրա համար Հայաստանը պետք է հասկանա, որ ռեգիոնալ խնդիրները պետք է լուծվեն ռեգիոնալ խաղացողների միջոցով, ինչը առաջարկում է Ռուսաստանը՝ 3+3 ձևաչափի շնորհիվ, բայց սա նաև նշանակում է, որ Հայաստանը պետք է հասկանա, որ մեր ռեգիոնից դուրս գտնվող պետությունները՝ Արևմտյան գերտերությունները, մեր ռեգիոնում անելիք չունեն, և նրանք չպետք է քիթները խոթեն մեր ռեգիոնալ խնդիրների մեջ, քանզի նրանք ցանկանում են ոչ թե խաղաղություն բերել և լուծել մեր ռեգիոնի խնդիրները, այլ նրանք ուղղակի ցանկանում են մեր ռեգիոնը դարձնել հերթական հակառուսական մարտադաշտը։
Եվ այստեղ ուզում եմ դարձյալ հիշեցնել Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքերից մեկը. «Երբ սպիտակ և սև թիթեռներին իրար հետ լցնում ենք մեկ տարրայի մեջ, նրանք իրար հետ չեն կռվում, բայց երբ տարրան շարժում ես, թիթեռները սկսում են անկանոն միմյանց դեմ կռվել», և այս դեպքում թշնամին ոչ թե թիթեռներն են, այլ այն ուժը, որը շարժում է տարրան։
Այս տրամաբանությամբ է Արևմուտքը փորձում շարժել մեր տարածաշրջանի տարրան, որպեսզի տարածաշրջանի երկրները պատերազմեն, թշնամանան մեկը մյուսի նկատմամբ։ Սա հստակ պետք է գիտակցել և թույլ չտալ, որ Արևմուտքը շարժի մեր տարածաշրջանի տարրան և մեր տարածաշրջանի պետություններին միմյանց հետ պատերազմելու առիթներ ստեղծի։ Գեոպոլիտիկան իրականում շատ բարդ գործընթաց է, և այն պետություններն ու ժողովուրդները, ովքեր չեն կարողանում իրենց շահերը հստակ հասկանալ և շարժվել բացառապես սեփական շահերի հետևից, ընկնում են էմոցիոնալ ցանկությունների, երազանքների դաշտ և, որպես կանոն, դառնում են գործիք Արևմտյան գերտերությունների ձեռքերում։
Մհեր Ավետիսյան
1
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



