Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ․ Ռոզեթ Օստակարայան
Կան մարդիկ, որոնց հանդիպելուց հետո երկար ժամանակ չես կարողանում ազատվել այն ջերմությունից, որ թողնում են հոգուդ մեջ։ Երկու օր առաջ այդպիսի երջանիկ պահ ունեցա՝ հանդիպելով Բագրատ Սրբազանին։
Կյանքում շատ քիչ են այն մարդիկ, որոնցից կարելի է ոչ թե պարզապես ինչ-որ բան սովորել, այլ սովորել ապրել։ Նրա խոնարհությունը, արժանապատվությունը, հավատքը, անսասան կամքն ու հայրենասիրությունը լավագույն դասն են բոլոր նրանց համար, ովքեր սիրում են իրենց հայրենիքն ու իրենց ժողովրդին։
Բագրատ Սրբազանը այն մարդկանցից է, որոնց ներկայությունն ինքնին ուժ է տալիս։ Երբեմն մեկ հայացքը, մեկ ժպիտը կամ մի քանի խոսքը բավական են, որպեսզի կրկին հավատաս, որ արժեքները, սկզբունքներն ու ճշմարտությունը երբեք չեն կորցնում իրենց ուժը։
Այս հանդիպումն ինձ համար պարզապես հանդիպում չէր։ Այն հիշեցում էր, որ կան մարդիկ, ովքեր սեփական օրինակով դաստիարակում են սերունդներ, ներշնչում են հազարավոր մարդկանց և իրենց ամբողջ կյանքով ապացուցում, որ հավատը, արժանապատվությունն ու հայրենիքին նվիրվածությունը երբեք չեն կարող կալանքի ենթարկվել։
Աստված պահապան լինի Բագրատ Սրբազանին, առողջություն և անսպառ զորություն պարգևի նրան։ Նման մարդկանց ներկայությունը մեր ժողովրդի համար օրհնություն է, իսկ նրանցից սովորելը՝ մեծագույն պատիվ։



