Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե դեռ մեկ տասնամյակ առաջ տարածաշրջանում հիմնական մրցակցությունն ընթանում էր Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Իրանի միջև, ապա ներկայում այդ հավասարակշռությունը զգալիորեն վերափոխվել է, և այդ փոփոխությունների գլխավոր շահառուներից մեկը դարձել է Թուրքիան։ Անկարան այլևս չի սահմանափակվում միայն իր անմիջական սահմանների անվտանգությամբ կամ հարևան երկրների նկատմամբ ազդեցության պահպանմամբ, այլ հետևողականորեն կառուցում է մի ռազմավարություն, որի նպատակը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Արևել յան Միջերկրականում, Սևծովյան տարածաշրջանում և նույնիսկ Աֆրիկայում ազդեցության միասնական աշխարհաքաղաքական համակարգ ձևավորելն է։

Այս ռազմավարությունն արդեն վաղուց դուրս է եկել միայն ռազմական կամ դիվանագիտական ոլորտներից և ներառում է տնտեսական, մշակութային, էներգետիկ, ռազմարդյունաբերական, տեղեկատվական և նույնիսկ գաղափարախոսական բաղադրիչներ, որոնք միասին Թուրքիային հնարավորություն են տալիս հանդես գալ որպես տարածաշրջանային գերտերության հավակնություններ ունեցող պետություն։

Թուրքիայի քաղաքական մտածողության մեջ տարածքային ազդեցությունը վաղուց այլևս չի սահմանափակվում միայն քարտեզի վրա սահմաններով։ Անկարան ազդեցությունն ընկալում է որպես ռազմական ներկայության, դաշնակիցների ցանցի, պաշտպանական համագործակցության, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքային նախագծերի և քաղաքական լոյալության համադրություն։ Այս ռազմավարության ամենացայտուն դրսևորումներից մեկը դարձավ Հարավային Կովկասը։ Արցախյան պատերազմից հետո Թուրքիան առաջին անգամ փաստացի դարձավ Հարավային Կովկասի վրա մեծ ազդեցություն բանեցնող ուժերից մեկը։ Պատահական չէ, որ թուրքական քաղաքական և ռազմական ղեկավարությունը բազմիցս փորձել է Ադրբեջանի ռազմական հաջողությունը ներկայացնել ոչ միայն որպես Բաքվի, այլև որպես Թուրքիայի հաղթանակ՝ այդպիսով ընդգծելով, որ Ադրբեջանի ձեռք բերած արդյունքները հնարավոր չէ առանձնացնել թուրքական ռազմական, տեխնոլոգիական, հետախուզական և քաղաքական աջակցությունից։

Այս մոտեցումն ունի նաև երկարաժամկետ նշանակություն, քանի որ ձևավորում է այն ընկալումը, թե Ադրբեջանը իր ռազմավարական հաջողությունների համար պարտական է Թուրքիային, իսկ դա իր հերթին խորացնում է Անկարայի ազդեցությունը Բաքվի քաղաքական որոշումների վրա։ Միևնույն ժամանակ, շարունակվում է ադրբեջանական բանակի լայնածավալ վերափոխումը թուրքական ռազմական մոդելով։ Խոսքը միայն սպառազինության կամ համատեղ զորավարժությունների մասին չէ։ Իրականացվում է կառավարման համակարգի, հրամանատարական մշակույթի, ռազմական կրթության, հատուկ նշանակության ստորաբաժանումների, կապի համակարգերի և ռազմավարական պլանավորման ամբողջական վերաձևավորում՝ թուրքական չափանիշներին համապատասխան։ Սա նշանակում է, որ ապագայում Ադրբեջանի պաշտպանական համակարգն ավելի սերտորեն ինտեգրված կլինի Թուրքիայի ռազմական համակարգին, իսկ երկու երկրների միջև համագործակցությունը կստանա ոչ թե ժամանակավոր, այլ ինստիտուցիոնալ բնույթ։ Արդյունքում Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա շարունակելու է աճել, ինչը կարող է նպաստել նաև ամբողջ Հարավային Կովկասում թուրքական քաղաքական և ռազմավարական ներկայության խորացմանը։

Սակայն Թուրքիայի հավակնությունները երբեք չեն սահմանափակվել միայն Հարավային Կովկասով։ Նրա գլխավոր ռազմավարական առաջնահերթությունը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը։ Տարածաշրջանը Թուրքիայի համար ոչ միայն աշխարհագրական հարևանություն է, այլև պատմական, մշակութային և անվտանգային միջավայր, որտեղ Անկարան իրեն տեսնում է որպես բնական առաջնորդ։ Այդ տեսանկյունից վերջին տարիների ամենամեծ աշխարհաքաղաքական ձեռքբերումներից մեկը Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններն էին։ Ասադի վարչակազմի տապալումից հետո ձևավորված նոր իշխանությունները պրոթուրքական դիրքորոշում ունեն ու կրում են Թուրքիայի ազդեցությունը։ Մյուս կողմից՝ եթե նախկինում Սիրիայի տարածքը և այնտեղ գործող քրդական ուժերը որոշակիորեն բաժանում էին Թուրքիայի և Իսրայելի անմիջական ազդեցության գոտիները, ապա այժմ այդ բուֆերային համակարգը փաստացի քայքայվել է։ Արդյունքում թուրքական ազդեցությունը մոտեցել է Իսրայելի սահմաններին, իսկ դա չի կարող չառաջացնել Թել Ավիվի մտահոգությունը։ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի լարվածությունը պայմանավորված է ոչ միայն Գազայի շուրջ քաղաքական հակասություններով կամ փոխադարձ կոշտ հայտարարություններով, այլև այն խորքային աշխարհաքաղաքական իրողությամբ, որ երկու պետությունների ազդեցության գոտիներն աստիճանաբար սկսում են հատվել։ Եթե նախկինում նրանց միջև կային միջանկյալ դերակատարներ, ապա այժմ այդ միջնորդ օղակները զգալիորեն թուլացել են։ Հենց այս պատճառով բացառված չէ, որ ապագայում Սիրիան դառնա Թուրքիայի և Իսրայելի միջև անուղղակի մրցակցության կամ նույնիսկ սահմանափակ բախումների հիմնական հարթակը։ Երկու երկրներն էլ ձգտում են ապահովել իրենց անվտանգությունը, սակայն այդ նպատակին հասնելու մեթոդները հաճախ հակասում են միմյանց։

Թուրքիայի ազդեցության աճը պայմանավորված է ոչ միայն սեփական ակտիվ քաղաքականությամբ, այլև մյուս դերակատարների թուլացմամբ։ Վերջին տարիներին հատկապես ակնհայտ է դարձել Իրանի ազդեցության հարաբերական նվազումը։ Տասնամյակներ շարունակ Թեհրանը համարվում էր Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ ուժերից մեկը՝ հենվելով Սիրիայում, Լիբանանում, Իրաքում և Եմենում ձևավորված դաշնակիցների ցանցի վրա։ Սակայն վերջին զարգացումները զգալիորեն սահմանափակել են այդ հնարավորությունները։ Թուրքիան փորձում է օգտվել այն հանգամանքից, որ տարածաշրջանում ստեղծվել են նոր հնարավորություններ, իսկ ավանդական ուժային կենտրոնները կորցրել են իրենց նախկին ազդեցությունը։ Թեև Իրանը շարունակում է պահպանել նշանակալի ազդեցություն Իրաքում, հատկապես շիա բնակչության և մի շարք քաղաքական ու ռազմական կառույցների միջոցով, սակայն այստեղ ևս իրավիճակը կարող է արագ փոփոխվել։ Իրանական տնտեսությունը շարունակում է կրել ծանր բեռ միջազգային պատժամիջոցների պատճառով, իսկ երկրի ենթակառուցվածքներն ամերիկյան ուժերի հարվածների տակ են։ Եթե Իրանի թիրախավորման միտումները շարունակվեն, ապա Թեհրանի նախկին ազդեցությունը պահպանելու հնարավորությունները կարող են աստիճանաբար սահմանափակվել, իսկ այդ վակուումը կրկին կարող է փորձել լրացնել Թուրքիան։

Միևնույն ժամանակ արաբական աշխարհը ներկայումս ի վիճակի չէ ձևավորել միասնական ռազմավարություն Թուրքիայի ազդեցության աճին հակազդելու համար։ Թեև առանձին արաբական պետություններ տարբեր հարցերում կարող են անհանգստանալ Անկարայի ակտիվությունից, սակայն նրանց միջև առկա են խորքային աշխարհաքաղաքական հակասություններ, մրցակցություն և տարբեր առաջնահերթություններ։ Որոշ երկրներ Թուրքիայի հետ ունեն տնտեսական շահավետ հարաբերություններ, մյուսները փորձում են համագործակցել անվտանգության ոլորտում, իսկ երրորդներն իրենց հիմնական սպառնալիքը շարունակում են տեսնել այլ ուղղություններով։ Այս պայմաններում ձևավորել միասնական հակաթուրքական բևեռ չափազանց դժվար է։

Թուրքիայի աշխարհաքաղաքական վերելքի մյուս կարևոր գործոնը Ռուսաստանի հարաբերական թուլացումն է։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը զգալիորեն սահմանափակել է Մոսկվայի հնարավորությունները միաժամանակ ակտիվորեն ներգրավվելու այլ տարածաշրջաններում։ Արդյունքում Ռուսաստանը ստիպված է եղել նվազեցնել իր ազդեցությունը ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Թուրքիան շատ արագ օգտվել ու օգտվում է այս հնարավորությունից՝ ընդլայնելով սեփական ներկայությունը այն տարածքներում, որտեղ նախկինում գերակշռում էր ռուսական ազդեցությունը։ Անկարայի համար ռազմավարական առումով ձեռնտու է, որ Ուկրաինայում պատերազմը հնարավորինս երկար շարունակվի, քանի որ այդ ընթացքում Ռուսաստանի քաղաքական, ռազմական և տնտեսական ռեսուրսների զգալի մասը կենտրոնացած կմնա եվրոպական ուղղությամբ։

Սակայն առկա վիճակը չի նշանակում, որ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվել է իր տարածաշրջանային դերակատարությունից։ Եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, և Մոսկվան աստիճանաբար վերականգնի իր ռազմական ու քաղաքական հնարավորությունները, ապա, ամենայն հավանականությամբ, կփորձի վերադառնալ նախկին ազդեցության գոտիներ։ Սակայն այդ վերադարձն արդեն տեղի կունենա բոլորովին այլ պայմաններում։ Ռուսաստանը ստիպված կլինի մրցակցել ոչ թե նախկին Թուրքիայի, այլ մի երկրի հետ, որն այս ընթացքում հասցրել է զգալիորեն ընդլայնել իր ռազմական արդյունաբերությունը, դիվանագիտական կապերը, տնտեսական ազդեցությունը և ռազմավարական ներկայությունը մի շարք տարածաշրջաններում։

Հետևաբար, Մոսկվան հիմիկվանից արդեն պետք է հաշվարկի, որ հետպատերազմյան փուլում Մերձավոր Արևելքում, Սևծով յան տարածաշրջանում և Հարավային Կովկասում իր հիմնական տարածաշրջանային մրցակիցը կարող է լինել հենց զգալիորեն հզորացած Թուրքիան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS