Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու պետական ֆինանսների կայունությունը գնահատելիս առանձնահատուկ ուշադրության է արժանի խոշոր հարկատուների գործունեությունը, քանի որ հենց այդ ընկերություններն են ձևավորում պետական բյուջեի եկամուտների զգալի մասը, ապահովում տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, խթանում ներդրումային գործընթացները, ստեղծում հազարավոր աշխատատեղեր և նպաստում երկրի երկարաժամկետ զարգացմանը։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2026 թվականի հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը ոչ միայն հերթական վիճակագրական ամփոփագիրն է, այլև երկրի տնտեսական կառուցվածքի, արտադրական ներուժի, ֆինանսական համակարգի կենսունակության և տնտեսության զարգացման ուղղությունների յուրօրինակ արտացոլումը։

Ներկայացված տվյալները հնարավորություն են տալիս գնահատելու, թե տնտեսության որ ճյուղերն են շարունակում պահպանել առաջատար դիրքերը, որոնք են ձևավորում պետական բյուջեի հիմնական հարկային մուտքերը և ինչպիսի դեր ունեն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման գործում։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկը վերստին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե է վճարել 41,61 միլիարդ դրամ հարկեր։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 21,24 միլիարդ դրամով կամ ավելի քան 104 տոկոսով, ինչի արդյունքում ընկերությունը նորից վերադարձել է առաջին տեղ։

Սակայն այստեղ կա մեկ նրբություն: Նախ՝ ըստ էության, ԶՊՄԿՆ-ն փաստացի միշտ եղել է հարկատուների առաջատարը ուղղակի հարկերով ու ռոյալթիով: Բանն այն է, որ նախորդ մի քանի հաշվետու ժամանակաշրջանում ցանկային առաջատարությունը ստանձնած ընկերության (ընկերությունների) հիմնական հարկերի մեջ առյուծի բաժինը եղել են (հիմա էլ այդպես է) անուղղակի հարկերը, մասնավորաբար ԱԱՀ-ն (օրինակ՝ 2026 թ. հունվար-մարտին «Մոբայլ սենթրի» վճարած 21,3 մլրդ դրամ հարկից 20,3 մլրդ-ն կազմել է ԱԱՀ-ն), որը հետագայում հետ են ստանում, իսկ ահա ԶՊՄԿ-ի կողմից վճարվող հարկերում գերակշռում են անուղղակի հարկերն ու ռոյալթին, որը մնում է տնտեսության մեջ: Հիմա, քանի որ վերարտահանման քանակը էապես նվազել է, մասնավորաբար «Մոբայլ սենթրի» վճարած անուղղակի հարկերը նվազել են, և ԶՊՄԿ-ն նաև ըստ էության է վերադարձել առաջին հորիզոնական:

Այս ցուցանիշները միայն մեկ ընկերության հաջողության պատմություն չեն։ Դրանք վկայում են այն մասին, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը՝ պահպանելով իր ազդեցությունը ինչպես արտահանման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի համար վերածվել է ազգային տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղության։ Այս ոլորտի կայուն գործունեությունը ոչ միայն արտարժութային մուտքեր է ապահովում, այլև մեծ ազդեցություն ունի պետական ֆինանսների, ներդրումային միջավայրի և մարզային զարգացման վրա։

Հայաստանի տնտեսության կայունության կարևորագույն երաշխիքներից մեկն էլ ֆինանսական համակարգն է, որի առանցքում են առևտրային բանկերը։ Եթե հանքարդյունաբերությունը կարելի է դիտարկել որպես իրական հատվածի առաջատար ճյուղ, ապա բանկային համակարգը տնտեսության ֆինանսական շրջանառության շարժիչ ուժն է։ Հենց բանկերն են ապահովում ֆինանսական միջնորդությունը, խնայողությունների վերածումը ներդրումների, բիզնեսի ֆինանսավորումը, բնակչության վարկավորումը, արտահանման և ներմուծման ֆինանսական սպասարկումը, ինչպես նաև վճարային համակարգերի անխափան գործունեությունը։

ՊԵԿ հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է պետության համար ապահովել բարձր հարկային բազա։ Խոշոր հարկատուների ցանկում երրորդ տեղն զբաղեցնում է Արդշինբանկը՝ պետական բյուջե վճարելով 33,6 միլիարդ դրամ հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,64 միլիարդ դրամով կամ ավելի քան 20 տոկոսով։ Սա վկայում է ոչ միայն բանկի ֆինանսական հաջողությունների, այլև ամբողջ բանկային համակարգի կայունության մասին։ Վեցերորդ հորիզոնականում գտնվող Ամերիաբանկը պետական բյուջե է վճարել 22,15 միլիարդ դրամ հարկեր՝ դարձյալ նախորդ տարվա համեմատ ապահովելով աճ։ Առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են նաև Ակբա բանկը, «Ինեկոբանկը», Կոնվերս բանկը, Էվոկաբանկը, ԱյԴի բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Արմսվիսբանկը, ԱՄԻՕ բանկը, Ֆասթ բանկը։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայացված է խոշոր ֆինանսական հաստատություններով, որոնք ոչ միայն իրականացնում են բանկային ծառայություններ, այլև հանդիսանում են պետական բյուջեի խոշոր հարկատուներ։

Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ բանկային համակարգի հարկային նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես պետական բյուջե վճարված գումարների չափը։ Բանկերը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման հիմնական ֆինանսական գործընկերներն են։ Նրանց միջոցով ֆինանսավորվում են արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղատնտեսական ծրագրերը, փոքր և միջին բիզնեսը, բնակարանաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և բազմաթիվ այլ ոլորտներ։ Որքան զարգացած և կայուն է բանկային համակարգը, այնքան մեծ են տնտեսության ներդրումային հնարավորությունները, այնքան ավելի մատչելի են դառնում ֆինանսական ռեսուրսները բիզնեսի համար և այնքան ավելի արագ են իրականացվում նոր տնտեսական նախագծերը։

Հաջորդ կարևորագույն ոլորտն, իհարկե, արդյունաբերությունն է: Պետք է նշել, որ առաջին 50 հարկատուների ցանկում արտադրողները, ինչպես միշտ, մեծ թիվ չեն կազմում. նրանց թիվը (հանքարդյունաբերությունը այս ցանկում չենք ներառում) ընդամենը 8-ն է, որից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ՝ «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» և «Սիգարոնը»: Եվս երկուսը զբաղվում են ջրեղենի արտադրությամբ (այս բլոկն առանձնացրել ենք սննդի արտադրությունից). խոսքը «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիայի» և «Ջերմուկ գրուպի» մասին է: Ի դեպ, վերջինիս առումով հատուկ պետք է նշել, որ եթե 2026 թ. առաջին եռամսյակում զգալի զիջել էր դիրքերը՝ հայտնվելով 93-րդ հորիզոնականում, ապա կիսամյակային տվյալներով արդեն 29-րդ հորիզոնականում է՝ վճարած 5,59 մլրդ դրամ հարկով:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի սննդի արտադրության ոլորտը, որի ներկայացուցիչները առաջին հիսնյակում երկուսն են։ Համեմատության համար նշենք, որ եթե հանքարդյունաբերությունը հիմնականում ապահովում է արտահանման եկամուտները, իսկ բանկային համակարգը՝ ֆինանսական կայունությունը, ապա սննդի արտադրությունը կապված է պետության կարևորագույն անվտանգության բաղադրիչներից մեկի՝ պարենային անվտանգության հետ։ Ժամանակակից աշխարհում պետության անկախությունը գնահատվում է ոչ միայն ռազմական կամ քաղաքական հնարավորություններով, այլև սեփական բնակչությանը որակյալ սննդամթերքով ապահովելու կարողությամբ։ Սննդի արտադրությունը Հայաստանի տնտեսության մեջ բազմաշերտ նշանակություն ունի։ Այն ապահովում է գյուղատնտեսական մթերքի վերամշակումը, խթանում է տեղական արտադրությունը, մեծացնում է ավելացված արժեքի ստեղծումը, զարգացնում է գյուղական համայնքները և ձևավորում կայուն պահանջարկ տեղական հումքի նկատմամբ։

Ուշագրավ է, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում սննդի արտադրության ոլորտում առաջատարները, որոնք հիսնյակում են, երկուսն են (կրկնենք՝ ջրեղենի արտադրությունը գնահատում ենք առանձին)՝ «Աթենք» մսամթերքի ընկերությունը՝ 4,35 մլրդ դրամ հարկով, և «Գրանդ քենդի» ընկերությունը՝ 4,067 մլրդ դրամ հարկով: Այս ցուցանիշները վկայում են, որ այս ընկերությունները ոչ միայն հաջողությամբ գործում են մրցակցային շուկայում, այլև կարևոր ներդրում ունեն պետական ֆինանսների ձևավորման գործում։ Հատկապես «Աթենք» ընկերության նշանակությունը գնահատելիս հարկ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինն այն է, որ ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր արտադրական հզորությունները՝ Գետամեջ համայնքում հիմնադրելով նոր գործարան՝ տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը: Երկրորդ՝ այն տեղական արտադրության խոշոր ներկայացուցիչ է, ինչը նպաստում է երկրի պարենային անկախության ամրապնդմանը։ Երրորդ հանգամանք կապված է նրա հետ, որ այդ ընկերությունը համագործակցում է բազմաթիվ տեղական մատակարարների և տնտեսությունների հետ՝ ձևավորելով արտադրական լայն շղթա։ Մյուս կողմից էլ՝ այս ընկերությունը ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր ինչպես արտադրական համալիրներում, այնպես էլ վաճառքի, լոգիստիկայի, մատակարարման և սպասարկման ոլորտներում։

Իսկ ընդհանրապես, սննդի արտադրության ոլորտի զարգացումն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն։ Այդ ոլորտում ստեղծվող յուրաքանչյուր նոր արտադրական հզորություն նշանակում է նոր աշխատատեղեր մարզերում, գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկ, երիտասարդների համար զբաղվածության հնարավորություններ և բնակչության եկամուտների աճ։ Միաժամանակ զարգանում են փաթեթավորման, տրանսպորտի, պահեստավորման, սառնարանային տնտեսությունների և լոգիստիկ ծառայությունների ոլորտները, որոնք նույնպես ստեղծում են լրացուցիչ տնտեսական ակտիվություն։

Մի խոսքով, խոշոր հարկատուների ցանկը բավականին ուշագրավ պատկեր է ի ցույց դնում: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում