Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հրթիռակոծությունների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում գիշերվա ընթացքում առնվազն 13 մարդ է զոհվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Մոսկվայի կողմից պատերազմի «սրմանը»։
Վաղ առավոտյան Կիևում փրկարարները փլատակների տակ որոնողական աշխատանքներ էին իրականացնում։ Վնասվել է նաև մանկական հիվանդանոցը։ Ուկրաինան բազմիցս դիմել է դաշնակիցներին՝ լրացուցիչ աջակցություն ստանալու համար, քանի որ Ռուսաստանը ուժեղացնում է հարվածները։
«Դա զանգվածային հարձակում էր։ Ռուսները երկար ժամանակ նախապատրաստվել էին և համատեղել էին տարբեր տեսակի բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Ցավոք, մինչ Մոսկվան ներդրումներ է անում բալիստիկ հրթիռների մեջ և սրում է պատերազմը, աշխարհը միշտ չէ, որ պատշաճ կերպով է արձագանքում այսպիսի հարձակումներին»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն արձակել է առնվազն 44 հրթիռ, որոնցից 39-ը խոցվել են։
Մոսկվան հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող «ռազմարդյունաբերական օբյեկտներին, տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնին և պահեստներին»։
Իր հերթին Մոսկվան հաղորդում է, որ գիշերվա ընթացքում խոցել է Ուկրաինայի կողմից արձակված 726 անօդաչու թռչող սարք։
Հետևեք մեզ՝ այստեղ



