Վիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վիետնամի հասարակական անվտանգության նախարար Լյուոնգ Տամ Կուանգը երկրի կառավարության անունից Ազգային ժողովին է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք կվերացնեն մահապատիժը որոշ տեսակի հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գործող Քրեական օրենսգիրքը սահմանում է հանցագործությունների 10 կատեգորիա, որոնց համար կարող է նշանակվել պատժի առավելագույն միջոցը՝ մահապատիժը։ Կառավարությունն առաջարկում է այն վերացնել վեց հանցագործությունների համար՝ խռովություն, մինչև 16 տարեկան անձի բռնաբարություն, թմրամիջոցների ապօրինի առևտուր, հանցագործություններ մարդկության դեմ, ռազմական հանցագործություններ, ծայրահեղական գործողություններ՝ ուղղված ժողովրդական վարչակազմին հակազդելուն։
Այսպիսով, պատժի բագույն միջոցը կպահպանվի հանցագործությունների չորս տեսակի համար՝ պետական դավաճանություն, սպանություն, ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի արտադրություն։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, ինչպես սպասվում է, կհաստատվի հոկտեմբերին Ազգային ժողովի հերթական նստաշրջանում և ուժի մեջ կմտնի 2027 թվականի մարտի 1-ից։
2025 թվականի մայիսին Վիետնամի խորհրդարանը կառավարության առաջարկությամբ արդեն վերացրել էր մահապատիժը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ, հանցագործությունների ութ տեսակի համար, այդ թվում՝ ժողովրդական իշխանության տապալմանն ուղղված գործունեության, լրտեսության, պետական ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման, կեղծված դեղամիջոցների արտադրության և առևտրի, թմրանյութերի ապօրինի տեղափոխման, յուրացման և կաշառք ստանալու համար։
Մահապատժի կիրառման ոլորտի հետևողական կրճատումն ուղղված է օրենսդրության զարգացման առաջադեմ միտումներին համապատասխանեցմանը, ինչպես նաև քրեական գործերով, արտահանձնման և իրավական օգնության միջազգային համագործակցության մեջ երկրի դերի և հեղինակության բարձրացմանը, նշում է վիետնամական լրատվական գործակալությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



