Իրանը սպառնում է թիրախավորել Պարսից ծոցից նավթ տեղափոխող տանկերները՝ ԱՄՆ-ին աջակցելու դեպքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն Հորմուզի նեղուցում, այլև Պարսից ծոցից նավթի մատակարարման այլ ծովային ուղիներով շարժվող տանկերներին, եթե տարածաշրջանի երկրները աջակցեն Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ Թեհրանը չի կարող թույլ տալ, որ Պարսից ծոցի երկրները միանան ԱՄՆ-ին՝ այդպիսով վնասելով Իրանի շահերին, և միաժամանակ շարունակեն նավթ արտահանել Պարսից ծոցից։
Ռեզային հայտարարել է, որ նման իրավիճակում Իրանը թույլ չի տա «նավթի ոչ մի կաթիլ» արտահանել ոչ միայն Հորմուզի նեղուցով, այլև ընդհանրապես Պարսից ծոցից։
«Այս պահին մենք փակել ենք Հորմուզի նեղուցը և թիրախ չենք դարձնում Պարսից ծոցի նավթը, քանի որ այն արտահանվում է այլ ուղիներով, սակայն մենք թիրախավորելու ենք նաև այն»,– նախազգուշացրել է նա։
Ռեզային նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը, ի վերջո, կհրաժարվի այն երկրներից, որոնք հակամարտության ընթացքում կանգնել են իր կողքին։
Նա կոչ է արել չմտածել, թե ԱՄՆ-ը մինչև վերջ պատրաստ է զոհաբերել իր զինծառայողների կյանքը արաբական երկրների համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



