Կիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել, հայտնել է Բելառուսի ԲԵԼՏԱ պետական լրատվական գործակալությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ուկրաինացի տասը ռազմագերիներ, որոնք համարվում էին անհետ կորած, ազատ են արձակվել գերիների փոխանակման արդյունքում։
«Մենք վերադարձնում ենք մեր տասը զինծառայողներին՝ Բելառուսի միջոցով։ Նրանք Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զինծառայողներ են։ Նրանք պաշտպանել են երկիրը Դոնեցկի ուղղությամբ», - X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով, որ բոլոր տասը համարվել են անհետ կորած, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Զելենսկին նաև լուսանկար է հրապարակել, որտեղ, երևում են վերադարձված զինծառայողները՝ շարքով կանգնած և ուկրաինական զինվորական դրոշները ձեռքին։
Տասնյակ հազարավոր ուկրաինացի զինծառայողներ և քաղաքացիական անձինք պաշտոնապես համարվում են անհետ կորած, նրանց մահը կամ ռուսական կողմի կողմից գերեվարվելը հաստատված չէ։
2022 թվականի փետրվարին Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր երկու երկրները փոխանակել են հազարավոր ռազմագերիների։
Ենթադրվում է, որ երկու կողմերն էլ դեռևս հազարավոր գերիներ են պահում։
Հետևեք մեզ՝ այստեղ



