Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ, սա կարևոր խորհրդանշական քայլ է. Եվրահանձնաժողովի խոսնակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումը անվանել է «խորհրդանշական քայլ»՝ ընդգծելով, որ գործընթացը սկսելու համար Երևանը պետք է ներկայացնի անդամակցության պաշտոնական դիմում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց մոտ ապագայում ԵՄ անդամակցության համար պաշտոնական դիմումի գործընթացը սկսելու մտադրության մասին:
«Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ՝ ընդունելով ԵՄ-ի մասին օրենքը։ Սա կարևոր խորհրդանշական քայլ է», – Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Լամերտը։
Միաժամանակ, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ընդգծել է, որ Հայաստանում ընդունված օրենքն ինքնին չի նշանակում Եվրամիության կողմից նախատեսված անդամակցության ընթացակարգի մեկնարկ։
«Իհարկե, ԵՄ-ին միանալը պահանջում է հստակ սահմանված, արժանիքների վրա հիմնված գործընթաց: Սա պահանջում է անդամակցության ձգտող երկրից պաշտոնական դիմում», – բացատրել է նա:
Հետևեք մեզ՝ այստեղ



