Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս ճանապարհը կարող է թանկ արժենալ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները մշտապես եղել են հանրային ու քաղաքական ակտիվ քննարկումների կենտրոնում։ Տարիների ընթացքում կողմերի միջև համագործակցությունը զարգացել է տարբեր ուղղություններով՝ տնտեսականից մինչև քաղաքական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ։ Սակայն այժմ իրավիճակը բոլորովին նոր փուլ է թևակոխում. առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու մտադրության մասին։

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է պաշտոնական հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության հարցով։ Սակայն այս որոշման շուրջ արդեն իսկ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ են առաջանում, քանի որ խոսքը պարզապես քաղաքական հայտարարության կամ արտաքին քաղաքական հերթական նախաձեռնության մասին չէ։ Հայաստանը փաստացի մտնում է մի գործընթաց, որը կարող է լրջորեն փոխել երկրի տնտեսական, աշխարհաքաղաքական և անվտանգային ողջ համակարգը։

Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանը ներկայում ԵԱՏՄ անդամ է և իր տնտեսության զգալի հատվածով ինտեգրված է այդ տնտեսական տարածքին։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում օգտվել է ԵԱՏՄ շրջանակներում գործող արտոնություններից, միասնական շուկայի հնարավորություններից և հատկապես ռուսական շուկայի հասանելիությունից։

Past.am-ի դիտարկմամբ այս պայմաններում Եվրամիությանն անդամակցելու ճանապարհը կարող է Հայաստանին կանգնեցնել բավական բարդ ընտրության առաջ։ ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական համակարգերը գործում են տարբեր կանոնակարգերով, չափանիշներով և ընդհանուր տնտեսական քաղաքականություններով։ Ուստի, եթե Հայաստանը փորձի ամբողջությամբ ինտեգրվել եվրոպական տնտեսական տարածքին, վաղ թե ուշ կարող է առաջանալ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։

Սակայն այստեղ է սկսվում ամենակարևոր խնդիրը. Եվրամիության անդամակցությունը Հայաստանին ոչ ոք չի կարող երաշխավորել։ Ավելին, նման գործընթացները կարող են տևել տարիներ, նույնիսկ տասնամյակներ։ Կան պետություններ, որոնք երկար ժամանակ ունեն թեկնածուի կարգավիճակ, սակայն նրանց անդամակցության բանակցությունները կամ սառեցված են, կամ չափազանց դանդաղ են ընթանում։

Այսինքն՝ Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ արդեն խնդիրներ կունենա իր ավանդական տնտեսական գործընկերների հետ, կկորցնի ԵԱՏՄ շրջանակներում ունեցած որոշ հնարավորություններ, սակայն միևնույն ժամանակ դեռևս չի ունենա Եվրամիության լիիրավ անդամության որևէ հստակ երաշխիք։

Հատկանշական է նաև տարածաշրջանային փորձը։ Նույն Վրաստանը, որը ԵԱՏՄ անդամ չէ և տարիներ շարունակ բացահայտ եվրոպական ինտեգրման քաղաքականություն է վարել, վերջին շրջանում որոշեց վերանայել իր մոտեցումները և Եվրամիությանն անդամակցության գործընթացը հետաձգել մինչև 2028 թվականի վերջը։ Միաժամանակ Վրաստանը շարունակում է տնտեսական հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով՝ փորձելով խուսափել այնպիսի կտրուկ աշխարհաքաղաքական ընտրությունից, որը կարող է լուրջ հարված հասցնել երկրի տնտեսությանը։

Հայաստանի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի բարդ է։ Մեր երկրի տնտեսությունը շարունակում է մեծապես կապված լինել Ռուսաստանի և ԵԱՏՄ շուկայի հետ։ Թեև վերջին շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունեցել, ռուսական շուկան, էներգակիրները և տնտեսական կապերը շարունակում են Հայաստանի համար ունենալ առանձնահատուկ նշանակություն։

Միևնույն ժամանակ, Եվրոպական շուկա ինտեգրվելու ճանապարհին Հայաստանը ստիպված է լինելու հաղթահարել բազմաթիվ լուրջ խոչընդոտներ։ Խոսքը միայն քաղաքական որոշումների մասին չէ։ Հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական շուկայի խիստ պահանջներին՝ սերտիֆիկացման, որակի, թափանցիկության և տեխնիկական չափորոշիչների առումով։

Բացի այդ, Եվրամիության անդամակցության գործընթացը պահանջում է երկրի ներքին օրենսդրության և պետական կառավարման համակարգի լայնածավալ փոփոխություններ։ Հայաստանը պետք է իր տնտեսական, դատական, քաղաքական և կառավարման համակարգերը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին և Կոպենհագենյան չափորոշիչներին։ Սա չափազանց բարդ և երկարատև գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն քաղաքական ցանկություն, այլև հսկայական ֆինանսական ու ինստիտուցիոնալ ռեսուրսներ։

Առանձին խնդիր է նաև լոգիստիկան։ Հայաստանը չունի ընդհանուր սահման Եվրամիության որևէ անդամ պետության հետ։ Երկաթուղային համակարգը Եվրոպայի հետ անմիջական կապ չունի, դեպի Իրան երկաթուղային հաղորդակցություն չկա, իսկ Վրաստանի ուղղությամբ գործող ենթակառուցվածքները սահմանափակ հնարավորություններ ունեն։

Հայկական արտադրանքը եվրոպական շուկա հասցնելու հիմնական ճանապարհները պետք է անցնեն կա՛մ Վրաստանով և Սև ծովով, կա՛մ ապագայում Թուրքիայի տարածքով։ Սակայն այս ուղղություններով դեռևս բազմաթիվ քաղաքական, ենթակառուցվածքային և տնտեսական խնդիրներ կան։ Այդ պայմաններում Եվրոպական շուկան Հայաստանի համար կարող է մնալ հեռանկարային, բայց ոչ այնքան հեշտ հասանելի տնտեսական տարածք։

Մյուս կողմից՝ Եվրամիության անդամակցության գործընթացը պարզապես հայտ ներկայացնելով սկսվող և ցանկության դեպքում հեշտությամբ դադարեցվող քայլ չէ։ Եթե Հայաստանը պաշտոնապես ընտրի եվրոպական ինտեգրման ուղին, ապա հետագայում այդ գործընթացից հրաժարումը կարող է բացասաբար անդրադառնալ Բրյուսելի հետ հարաբերությունների վրա։ Եվրոպական կառույցները բնականաբար ակնկալելու են, որ Հայաստանը հետևողական կլինի իր քաղաքական ընտրության հարցում։

Այս ամենի ֆոնին առաջանում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի կողմից Եվրամիության լիարժեք անդամակցության ուղղությամբ ակտիվ քայլերը Մոսկվայում կընկալվեն որպես սովորական արտաքին քաղաքական գործընթաց։ Եթե Երևանը սկսի արագորեն հեռանալ ԵԱՏՄ տնտեսական և քաղաքական տարածքից, ապա Ռուսաստանի արձագանքը կարող է լինել բավական կոշտ։

Արդյունքում Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր իրավիճակում, երբ իր վարած քաղաքականության պատճառով ստիպված լինի վատթարացնել հարաբերությունները կարևորագույն գործընկերներից մեկի հետ՝ առանց մյուս ուղղությամբ իրական և երաշխավորված արդյունք ստանալու։

Մինչդեռ Հայաստանի համար առավել շահավետ տարբերակը երկար տարիներ եղել է հավասարակշռված քաղաքականությունը։ Հայաստանը կարողացել էր միաժամանակ լինել ԵԱՏՄ անդամ և զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ Ավելին, Հայաստանը օգտվում էր Եվրամիության GSP+ արտոնյալ համակարգից, որի շրջանակներում տեղական ծագման հազարավոր ապրանքատեսակներ կարող էին եվրոպական շուկա արտահանվել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։

Այդ համակարգը հնարավորություն էր տալիս Հայաստանի տնտեսությանը յուրօրինակ կամուրջ դառնալ եվրոպական և եվրասիական շուկաների միջև։ Հայկական և օտարերկրյա գործարարները կարող էին արտադրություն հիմնել Հայաստանում և միաժամանակ օգտվել երկու խոշոր տնտեսական տարածքների հնարավորություններից։

Հենց այս «և՛-և՛»-ի քաղաքականությունն էր Հայաստանի համար առավել արդյունավետ տարբերակներից մեկը։ Այն հնարավորություն էր տալիս չմտնել խոշոր աշխարհաքաղաքական բախումների կենտրոն և հարաբերություններ զարգացնել տարբեր ուղղություններով՝ առանց կտրուկ ընտրությունների։

Սակայն այսօր, ըստ էության, Հայաստանի իշխանությունները գնում են այլ ճանապարհով։ «Եվ՛-և՛»-ի քաղաքականությունը աստիճանաբար փոխարինվում է «կա՛մ-կա՛մ»-ի տրամաբանությամբ, երբ երկիրը ստիպված կարող է լինել ընտրության առաջ՝ Եվրոպա, թե Ռուսաստան, Եվրամիություն, թե ԵԱՏՄ։

Եվ այստեղ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է վճարել այդ ընտրության հնարավոր տնտեսական ու քաղաքական գինը։

Քանի որ Եվրամիության անդամակցության ճանապարհը կարող է լինել չափազանց երկար, դժվար և անորոշ, իսկ ԵԱՏՄ-ից ու Ռուսաստանի տնտեսական համակարգից հեռանալը՝ անմիջական ու ցավոտ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Այս պայմաններում ցանկացած սխալ հաշվարկ կարող է բերել նրան, որ Հայաստանը ոչ թե շահի նոր հնարավորություններ, այլ կորցնի արդեն ունեցածները։

Ըստ էության, Հայաստանի համար առավել խելամիտ տարբերակը կարող էր լինել ոչ թե երկու խոշոր տնտեսական բլոկները միմյանց հակադրելը, այլ դրանց հետ հարաբերությունների հավասարակշռված զարգացումը։ Սակայն այսօր իշխանությունների քաղաքականությունը կարծես գնում է հակառակ ուղղությամբ։

Եվ եթե այս գործընթացը շարունակվի առանց հստակ տնտեսական հաշվարկների ու երկարաժամկետ ռազմավարության, ապա Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ ստիպված կլինի ընտրություն կատարել երկու կարևոր գործընկերների միջև՝ վտանգելով հարաբերությունները թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ։

Իսկ նման աշխարհաքաղաքական խաղերում ամենավտանգավորն այն է, որ սխալ հաշվարկի գինը վերջում վճարում է ոչ թե իշխանությունը, այլ պետությունն ու նրա քաղաքացիները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետո