Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանի և գործարար Նարեկ Նալբանդյանի անունների շուրջ շրջանառվող խոսակցությունները վերջին շրջանում կրկին ակտիվացել են։ Մամուլի հրապարակումներում և հանրային քննարկումներում Նալբանդյանին շարունակում են կապել Փաշինյանի և նրա ընտանիքի հետ։

Վերջերս թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքը «սրտի օլիգարխ» չունի, իսկ նման խոսակցություններն արդեն անցնում են տանելիության սահմանները։ Փաշինյանի խոսքով՝ ինքը հանձնարարել է իրավապահներին համապատասխան վարույթներ նախաձեռնել, և եթե ապացուցվի, որ որևէ գործարար փորձում է տպավորություն ստեղծել, թե կապ ունի իր կամ իր ընտանիքի հետ, արձագանքը լինելու է կոշտ։

Հատկանշական է, որ Փաշինյանի հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ քրեական վարույթի նախաձեռնման մասին։

Միաժամանակ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել, որ նման հրապարակումների դեպքում դրանք չեն հերքվում հենց Նարեկ Նալբանդյանի կողմից։ Սակայն նույն օրը Նալբանդյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ՝ կրկին հերքելով իր և Փաշինյանի ընտանիքի միջև որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապի մասին տեղեկությունները։

Past.am-ը փորձել է պարզել՝ արդյոք Նալբանդյանը նախկինում հրապարակայնորեն հերքե՞լ է նման տեղեկությունները։ Հասանելի հրապարակումներն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ գործարարը նախկինում ևս անդրադարձել է այդ խոսակցություններին և հերքել դրանք։ Այսինքն՝ «Նալբանդյանը երբեք չի հերքել այդ տեղեկությունները» պնդումը չի համապատասխանում առկա հրապարակային տվյալներին։

Սակայն հարցը միայն հերքման կամ չհերքման մեջ չէ։ Ավելի լայն խնդիր է նման հայտարարությունների հնարավոր ազդեցությունը բիզնես և ներդրումային միջավայրի վրա։ Երկրի ղեկավարի կողմից գործարարների անունների շուրջ նման խոսակցությունների բարձրաձայնումը, ինչպես նաև դրանից հետո քրեական վարույթների նախաձեռնման մասին տեղեկությունները կարող են բիզնեսի համար լրացուցիչ անորոշության մթնոլորտ ստեղծել։

Գործարարների նկատմամբ հնարավոր ճնշումների, սպառնալիքների և իրավապահ գործընթացների շուրջ ձևավորվող անորոշությունը կարող է բիզնեսին ավելի զգուշավոր դարձնել։ Նման պայմաններում ներդրողները կարող են խուսափել նոր ծրագրերից, իսկ գործող ընկերությունները՝ սահմանափակել իրենց ակտիվությունը։

Past.am-ի դիտարկմամբ՝ կանխատեսելի և կայուն բիզնես միջավայրի համար առանցքային են իրավական հստակությունը, հավասար պայմանները և վստահությունը, որ տնտեսական գործունեությունը չի պայմանավորվելու քաղաքական հայտարարություններով կամ առանձին պաշտոնյաների որոշումներով։

Վերջնական արդյունքում նման զարգացումները կարող են անդրադառնալ ոչ միայն առանձին գործարարների, այլև Հայաստանի տնտեսական կայունության և ներդրումային գրավչության վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան