Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է հստակեցնել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմները։

Նախարարության ներկայացմամբ՝ վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, և սահմանված պահանջների խախտումը կարող է վտանգավոր լինել մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի, գույքի և ճանապարհային երթևեկության անվտանգության համար։

Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն ճանապարհին վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցների վերահսկողության ընթացակարգերը։ Մասնավորապես, սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունների ամբողջ շրջանակը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև տարբեր խախտումների դեպքում կիրառվող միջոցներն ու պատասխանատվության չափերը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է տարանջատել վերահսկողության երկու ձև՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունների մոտ իրականացվող ստուգումները։ Կսահմանվեն նաև խախտումների ռիսկայնության խմբերը և դրանց համապատասխան կիրառվող միջոցները։

Նախագծով նախատեսվում է իրավական հիմք ստեղծել վտանգավոր բեռ փոխադրող ավտոմեքենաները համապատասխան ստուգման նպատակով կանգնեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արգելանքի տակ դնելու համար։ Միաժամանակ նախատեսվում են վարչական պատասխանատվության տարբերակված միջոցներ՝ հաշվի առնելով խախտման բնույթն ու ռիսկայնության աստիճանը։

Փաթեթով առաջարկվում է նաև սահմանել իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմներ։ Կառավարությանը կվերապահվի ճանապարհային վերահսկողության կարգը, վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում խախտումների ցանկը և վերահսկողության ստուգաթերթի ձևը հաստատելու լիազորությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ փոփոխությունների հիմնական նպատակն է ստեղծել վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ առավել հստակ և ամբողջական վերահսկողության համակարգ՝ միաժամանակ Հայաստանի օրենսդրությունն աստիճանաբար մոտեցնելով ԵՄ իրավական կարգավորումներին։

Past.am-ի տեղեկացմամբ՝ առաջարկվող կարգավորումները նախատեսում են նաև պատասխանատվության տարբերակում՝ ըստ խախտման ռիսկայնության, ինչը պետք է հնարավորություն տա առավել համաչափ մոտեցում կիրառել վտանգավոր բեռների փոխադրման ոլորտում արձանագրվող խախտումների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակԻրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետԲոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»Ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ոսկու գինը նորից կփոխվի՞․ ինչ է սպասվում շուկայում առաջիկայումԻ՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»