Հունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել Աթենքից ոչ հեռու գտնվող Տանագրա օդանավակայանում անցկացվող ավիաշոուի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի ՌՕՈւ ներկայացուցչին:
Հունական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի (ERT) տվյալների համաձայն՝ ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի վայրում գտնվող թղթակիցները նշել են, որ ինքնաթիռը հանկարծակի սկսել է բարձրություն կորցնել և ընկել է գետնին:
Անձնակազմի ճակատագիրը մնում է անհայտ:
Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե արդյոք երկու օդաչուները օգտագործել են ինքնանետման համակարգը, դեռևս չկա:
Միջադեպի հետևանքով առաջացած հրդեհի մարմանն է ներգրավվել երկու ուղղաթիռ:



