Հունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել
INTERNATIONAL NEWSՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվել Աթենքից ոչ հեռու գտնվող Տանագրա օդանավակայանում անցկացվող ավիաշոուի ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի ՌՕՈւ ներկայացուցչին:
Հունական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի (ERT) տվյալների համաձայն՝ ինքնաթիռի ընկնելուց անմիջապես հետո պայթյուն է տեղի ունեցել: Պատահարի վայրում գտնվող թղթակիցները նշել են, որ ինքնաթիռը հանկարծակի սկսել է բարձրություն կորցնել և ընկել է գետնին:
Անձնակազմի ճակատագիրը մնում է անհայտ:
Պաշտոնական տեղեկատվություն այն մասին, թե արդյոք երկու օդաչուները օգտագործել են ինքնանետման համակարգը, դեռևս չկա:
Միջադեպի հետևանքով առաջացած հրդեհի մարմանն է ներգրավվել երկու ուղղաթիռ:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



