Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն
ՔԱՂԱՔԱԿԱՆԻրանին հասցված հարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ բոլորիս համար շատ կարևոր է, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Ինձ համար դա հիմնական նպատակն է։ Չեմ կարծում, թե հնարավոր է հասնել վարչակարգի փոփոխության՝ երկիրը ռմբակոծելու միջոցով, և ինձ համար դա լավագույն տարբերակը չէ, քանի որ այն չի աշխատում։ Եվ մենք վերջին տասնամյակների ընթացքում արդեն մի քանի անգամ թույլ ենք տվել այդ սխալը»,- նշել է Մակրոնը։
Իրանի իշխանությունները նախկինում բազմաթիվ անգամ հայտարարել էին, որ չեն ձգտում միջուկային զենք ստանալու։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



