Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն
POLITICSԻրանին հասցված հարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ՝ բոլորիս համար շատ կարևոր է, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Ինձ համար դա հիմնական նպատակն է։ Չեմ կարծում, թե հնարավոր է հասնել վարչակարգի փոփոխության՝ երկիրը ռմբակոծելու միջոցով, և ինձ համար դա լավագույն տարբերակը չէ, քանի որ այն չի աշխատում։ Եվ մենք վերջին տասնամյակների ընթացքում արդեն մի քանի անգամ թույլ ենք տվել այդ սխալը»,- նշել է Մակրոնը։
Իրանի իշխանությունները նախկինում բազմաթիվ անգամ հայտարարել էին, որ չեն ձգտում միջուկային զենք ստանալու։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



