Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզում ոստիկանությունը տեղեկություն է ստացել անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգության մասին։
Ըստ ոստիկանության օպերատիվ տվյալների՝ օգոստոսին Գեղարքունիքի մարզի 16-ամյա բնակիչը, որը սովորում է 11-րդ դասարանում, 6-ամյա տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն։ Ոստիկանության փոխանցմամբ՝ այնտեղ նա լոգարանում մերկ վիճակում ցուցադրել է իր սեռական օրգանը։
Ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները և հրավիրել 6-ամյա երեխայի մորը։ Ըստ հաղորդման՝ ստացված տեղեկությունը հաստատվել է։
Դեպքի առթիվ տարածքային ոստիկանության բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



