Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրել է.
Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ունեցող այդ տան մի մասը Ոսկեպարի վարչական սահմաններից դուրս է գտնվում, ուստի չեն կարող ժառանգությունը ձեւակերպել։ Ոսկեպարում տարակուսած էին, քանի որ այդ տունը սահմանից բավականին հեռու է գտնվում եւ երբեք այն չի վիճարկվել։ Մենք տեղեկացանք, որ Կադաստրի կոմիտեից Աղամյանի որդին նոր գրություն է ստացել, որտեղ գրված է, որ Սայադ Աղամյանի տունը, տնամերձ հողամասը որդին կարող է ժառանգել եւ իր անունով սեփականության իրավունքի վկայական ստանալ միայն Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացից հետո։ Գյուղում հասկացել ենբ, որ ամենայն հավանականությամբ՝ սահմանազատման համար Ադրբեջանն այնպիսի քարտեզ է պարտադրել ՀՀ իշխանություններին, որով Ոսկեպար գյուղից նոր տարածքներ են հանձնվելու:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։



