Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան փողոցում՝ «Վերնիսաժ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են 33-ամյա Արթուր Բ.-ի վարած «Kia Forte» և 35-ամյա Արման Ն.-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Տարածքը սահմանազատվել է։
Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, հանգամանքները և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում են։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
3
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...



