Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են:

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ու իր ագրեսիվ երազանքները արտահայտող ելույթն ունեցավ իշխող Յենի Ազերբայջան կուսակցության 8-րդ համաժողովի ժամանակ։ Իբր ներկուսակցական հարցերին նվիրված այս ելույթում նա Հայաստան ու հայեր բառերը հիշատակել է 26 անգամ։ Երկու անգամ կիրառել է իր կողմից շատ սիրված թշնամի տերմինը։ Մեկ դրվագում, որը նաև տեսանյութի տեսքով տեղադրել էր իր X-ի հարթակում, խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վերաբերյալ իր ագրեսիվ ֆանտազիաների մասին։

Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը, բառացի ասել է Ալիևը։ Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական հույզերի մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը։

Սա էլ մի կողմ։ Մի դրվագում Ալիևը անում է մի արտահայտություն, որը շատ տիպիկ է նացիստական ենթատեքստի ու Ցեղասպանության նախապատրաստման համար։ Բառացի մեջբերում եմ ելույթի այդ հատվածը․ Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Այսինքն՝ ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները, ադրբեջաներենով նրանց սահուն խոսքը և նույնիսկ նամազ կատարելը։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին։ Սա նրանց պատմության մեջ առաջին դեպքը չէ։ Նրանք նույնը արել էին մեկ դար առաջ՝ մեկ այլ վայրում։ Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի․․․։

Դեռ մի կողմ եմ դնում այն, որ այս տեքստն արտաբերվում է մեկի կողմից, ով սկսել է ագրեսիվ պատերազմ և իրագործել էթնիկ զտում։

Մեզ թիկունքից հարված հասցրին ձևակերպումը անթաքույց նացիստական ենթատեքստ ունի։ Այն բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված դավադրության տեսությունից, որը գերմաներեն հայտնի է որպես Dolchstoßlegende (թիկունքից հարվածի լեգենդ)։ Պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ թիկունքից հարվածի լեգենդը (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Այսինքն՝ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրը նախաստորագրած այս բռնապետը, որը իբր պարտավորվել է դատապարտել և պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության․․․ և այլ վատ բաների դեմ, այդ նախաստորագրումից մեկ տարի անց անում է նացիստական հայտարարություններ հայերի հասցեին։ Չգիտի՞ Իլհամ Ալիևը դրա մասին։ Իհարկե, գիտի։ Նա նաև գիտի, որ Երևանում նստած ու Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր…»,- նշել է նա:

Իսպանիայում արտահերթ ընտրություններ են նախատեսված Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկներն ու պարեկներըԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Ես պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը 13 մեդալ է նվաճել Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Կեսարյան վիրահատությունից հետո բժիշկները կնոջ որովայնում ասեղ են թողել․ կինը սարսափելի ցավեր է ունեցելԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԿոտայքում պարեկների ուղղությամբ կրակոցներ են արձակվել․ 2 պարեկ վիրավորվել է 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան 26-ամյա գեղեցկության թագուհին մահացել է ավտովթարիցԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը WSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով