Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրման Աբովյանը գրում է. «Երկիր, կանգ առ, ես իջնում եմ։
Հիշե՛ք․ թուրք-ադրբեջանական հինգերորդ շարասյունը ներկայացնող տարատեսակ բլոգերներ, խոսող գլուխներ, իբր «փորձագետներ» և այլոք հիմա ձեզ մանիպուլացնելու են ու փորձելու են համոզել, թե, իբր, անպայման պետք է Ադրբեջանին հանձնել այն ադրբեջանցի սրիկային, որը Շաքիում կրակել է կնոջ վրա և պատանդ վերցրել նրա երեխաներին։
Հիմնավորելով , որ իբր երբ հանկարծ մեր զինվորներն էլ պատահաբար անցնեն սահմանը ադրբեջանցիները մեր զինվորին մեզ չեն վերադարձնի։
Եվ վերջում կհնչեցվի ամենաանասնական թեզը՝ «Եթե չհանձնենք, պատերազմ է սկսվելու»։
Բայց ինչ-որ պատճառով այս աղգադավերը մոռանում են մի շատ կարևոր հանգամանք։
Այս ամբողջ ընթացքում ոչ մի՛, կրկնում եմ՝ ոչ մի՛ հայ զինվոր չի ներխուժել Ադրբեջան, չի կոտրել խաղաղ բնակիչների տների դռները և չի կրակել կանանց ու երեխաների վրա։
Իսկ եթե նման բան տեղի ունենար, վստահ եմ՝ այդ զինվորի գլուխը տասնհինգ րոպե անց, ուրախ երաժշտության ներքո, որպես «հուշանվեր», կնվիրեին Ալիևին։
Եվ ես կրկին ջերմորեն մաղթում եմ նրանց, ովքեր առաջարկում են պարզապես վերադարձնել այս ադրբեջանցի այլանդակին Ալիևին և ամենատարբեր պատճառներով արդարացնում են նրա վերադարձը, որ ամեն երեկո իրենց տանը՝ իրենց իսկ ննջասենյակում, նրանց դիմավորեն «հոգնած» զինված ադրբեջանցի զինվորները։
Գուցե այդ ժամանակ նրանք վերջապես հասկանան, թե ինչ հակահայկական լկտիություն են տարածում։
Չնայած, գուցե դրանք հենց դրա մասին էլ երազում են։
Արման Վլադիմիրի Աբովյան ограничил список людей, которые могут оставлять комментарии к этой публикации»:



