Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագրում ընդգրկվել են բոլոր աշխատող քաղաքացիները, այդ թվում նաև այն քաղաքացիները, որոնք սոցիալական փաթեթ ծրագրից օգտվելու հնարավորություն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Բաբայանը։

 

«Հիմա քանի որ սոցփաթեթի հնարավորությունը նրանց համար վերանում է, այդ ամսական 6000 դրամները, կոպիտ ասած, նրանք չեն ստանալու, այդ ծախսը փոխանցվելու է պետությանը։ Այսինքն այն մոդելը, որը այս պահին շրջանառվում է, որ պիտի լինի գործատուի մասնակցություն, պետության մասնակցություն ցածր աշխատավարձ ստացողների մասով և աշխատող քաղաքացու մասնակցություն ու աշխատող քաղաքացու բեռը փոքր էր, որ նա կարողանար այդ բեռի տակից դուրս գալ գոնե նախնական շրջանում, ապա այդ բեռը կիսում էին գործատուն և պետությունը, իսկ տվյալ դեպքում, քանի որ մենք խոսում ենք պետական աշխատողների մասին, ապա նրանց բեռը ամբողջությամբ ընկնելու է պետության վրա»,– ասել է նա։

 

Բաբայանի խոսքով, մինչև 200 000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողների թիվը, որոնք միանալու են ապահովագրության համակարգին, բավականին մեծ է՝ 340-350 հազար, և այդ թիվը հիմնականում աճում է դեպի վերև։

 

«Նոր խմբերից են նաև պայմանագրային աշխատողները, որոնց մասով թվային ցուցանիշներ չեմ կարող ներկայացնել, որովհետև այդ թիվը էլի ունի լրացուցիչ ճշգրտման կարիք, և նաև երրորդ թիվը, որը մենք ակտուալական կանխատեսումներով կարող ենք միայն ստանալ ու մեր ստացած թվերը դեռևս բացահայտման ենթակա չեն, դա այն ցուցանիշն է, որ ընտանիքի մի անդամի քաղաքացիները կարող են ապահովագրել լրացուցիչ իրենց ցանկությամբ։ Չաշխատող ընտանիքի անդամի, որը սոցիալական խմբի չի պատկանում կամ 18-ից 65 տարիքային միջակայքում է ընկնում, և մեր օբյեկտիվ գնահատումներով մենք պատկերացնում ենք մոտավորապես այդ թիվը։

 

Ես կարող եմ հիմնադրամի տեսանկյունից նշել նաև, որ 10800 դրամ գումարը, որը սահմանված է եղել անցյալ տարի, ցույց է տվել, որ գործունակ է, այդ թիվը ճիշտ է, այսինքն ռեֆորմի փուլում հաշվարկները օբյեկտիվ են եղել ու բարեբախտաբար անսպասելի ինչ-որ շոկային զարգացումներ չեն եղել կամ եղել են շատ փոքր։ Հիմնադրամի հատուցումների գործակիցը ընդամենը 93-95% է կազմում, ինչը խոսում է հիմնադրամի կենսունակության ու կայունության մասին, և հաշվի առնելով, որ այս տարի միացող խմբերը ամենախոցելի խմբերն էին, դա 65+ և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են, ու իրենց ծախսերը ամենամեծն էին լինելու հիմնադրամի տեսանկյունից, մենք այն գիտակցությունն ունենք, որ մյուս տարի միացող խմբերի ծախսային ծանրաբեռնվածությունը այդ աստիճանի բարձր չի լինելու։

 

Հետևաբար, սահմանված 10800 դրամը պահպանվել է նույնը, բայց ժամանակի ընթացքում, եթե ծառայությունները ընդլայնվեն, օրենքը թույլ է տալիս գինը բարձրացնել։ Վերին շեմ կա առաջիկա մի քանի տարիների համար հաշվառված, գինը բարձրանալու է ըստ ծառայությունների ծածկույթի ընդլայնման»,– ընդգծել է նա։

ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր