Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին՝ հանդես գալով բացման խոսքով։
Իր ելույթում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով միջազգային գործընկերներին, առևտրային ցանցերի ներկայացուցիչներին և ՀՀ գործարար շրջանակներին մեկ հարթակում համախմբող նման նախաձեռնությունների կարևորությունը։
Վահան Կոստանյանը շեշտել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է՝ կարևորելով հայկական ընկերությունների համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումն ու արտահանման ներուժի առավել լիարժեք իրացումը։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



