Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան
ПОЛИТИКАՀոկտեմբերի 7-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային առևտրի և ներդրումների համաժողովին՝ հանդես գալով բացման խոսքով։
Իր ելույթում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ ընդգծելով միջազգային գործընկերներին, առևտրային ցանցերի ներկայացուցիչներին և ՀՀ գործարար շրջանակներին մեկ հարթակում համախմբող նման նախաձեռնությունների կարևորությունը։
Վահան Կոստանյանը շեշտել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է՝ կարևորելով հայկական ընկերությունների համար նոր շուկաների հասանելիության ընդլայնումն ու արտահանման ներուժի առավել լիարժեք իրացումը։
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
3
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
4
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%
5
Ucom оценила экологические показатели своей деятельности



