Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան
ՔԱՂԱՔԱԿԱՆԹեհրանը կշարունակի բանակցել Վաշինգտոնի հետ, կողմերը փոխանակվել են առաջարկներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ԱՊՀ պետությունների գագաթնաժողովում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսություն ենք վարում։ Սակայն ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ԱՄՆ-ի հետ, նրանք նորից հարձակվում են։ Այնուամենայնիվ, մենք չենք լքի բանակցային սեղանը»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը փոխանակվել են առաջարկներով։
«Մենք մեր ուղղումներն ենք մտցրել այդ առաջարկներում։ Դրանց վերջնական ձևակերպումից հետո մենք կնստենք և միջնորդների միջոցով կամփոփենք արդյունքները»,- հավելել է նա։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ



