Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան
POLITICSԹեհրանը կշարունակի բանակցել Վաշինգտոնի հետ, կողմերը փոխանակվել են առաջարկներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ԱՊՀ պետությունների գագաթնաժողովում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին կայացած հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսություն ենք վարում։ Սակայն ամեն անգամ, երբ մենք խոսում ենք ԱՄՆ-ի հետ, նրանք նորից հարձակվում են։ Այնուամենայնիվ, մենք չենք լքի բանակցային սեղանը»,- ասել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը և Վաշինգտոնը փոխանակվել են առաջարկներով։
«Մենք մեր ուղղումներն ենք մտցրել այդ առաջարկներում։ Դրանց վերջնական ձևակերպումից հետո մենք կնստենք և միջնորդների միջոցով կամփոփենք արդյունքները»,- հավելել է նա։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



