8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի Զապորոժիեի շրջանում փրկարարները փրկել են ջրհորն ընկած 8-ամյա տղայի։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Կոնստանտինովկա գյուղում։
Երեխան ընկել է մոտ 5 մետր խորությամբ ջրհորը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Past.am-ի փոխանցմամբ՝ փրկարարները սանդուղքի օգնությամբ կարողացել են տղային բարձրացնել ջրհորից և հանձնել բժիշկներին։
Դեպքի այլ մանրամասներ, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, հաղորդագրության մեջ չեն նշվում։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



