8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորը
SOCIETYՈւկրաինայի Զապորոժիեի շրջանում փրկարարները փրկել են ջրհորն ընկած 8-ամյա տղայի։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ Կոնստանտինովկա գյուղում։
Երեխան ընկել է մոտ 5 մետր խորությամբ ջրհորը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։
Past.am-ի փոխանցմամբ՝ փրկարարները սանդուղքի օգնությամբ կարողացել են տղային բարձրացնել ջրհորից և հանձնել բժիշկներին։
Դեպքի այլ մանրամասներ, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, հաղորդագրության մեջ չեն նշվում։
Past.am-ը կհետևի դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



