Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մանիսայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:11-ին՝ Աքհիսար մայրուղու մուտքի մոտ։ Բուրսա քաղաքից դեպի Իզմիր ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին (էվակուատորին), ինչի հետևանքով շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, ոստիկաններ և փրկարարներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բախման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, իրավապահ մարմինների կողմից սկսվել է պաշտոնական հետաքննություն։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



