Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ
SOCIETYԹուրքիայի արևմտյան Մանիսա նահանգում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել խոշոր ավտովթար, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 27-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Մանիսայի նահանգապետարանի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:11-ին՝ Աքհիսար մայրուղու մուտքի մոտ։ Բուրսա քաղաքից դեպի Իզմիր ընթացող զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին (էվակուատորին), ինչի հետևանքով շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, ոստիկաններ և փրկարարներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Բախման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, իրավապահ մարմինների կողմից սկսվել է պաշտոնական հետաքննություն։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



