Բիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
ՍՊՈՐՏԱնգլիացի հարձակվող Բիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 40-ամյա Շարփը անգլիական ֆուտբոլի լեգենդ է Պրեմիեր լիգայից դուրս՝ խաղալով Չեմպիոնշիփում, Լիգա 1-ում և Լիգա 2-ում՝ երկրի երկրորդ, երրորդ և չորրորդ ուժեղագույն դիվիզիոններում։
Շարփը իր կարիերայի ընթացքում մասնակցել է 814 հանդիպման՝ խփելով 299 գոլ։
Նա ավարտում է կարիերան որպես Չեմպիոնշիփի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (130 գոլ) և Լիգա 1-ում՝ հինգերորդ լավագույն ռմբարկու (111)։
Շարփի երկու հիմնական ակումբներն էին «Շեֆիլդ Յունայթեդը» (359 խաղ 10 մրցաշրջանի ընթացքում) և «Դոնքաստերը» (6 մրցաշրջան)։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համար
5
Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղել



