Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը
ՍՊՈՐՏԾանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից կազմակերպվող տարվա գլխավոր մրցաշարը հյուրընկալելու է աշխարհի ուժեղագույն ծանրորդներին և անցկացվելու է Նինբոյի օլիմպիական մարզահամալիրում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է թիմերի վերջնական կազմերը: Այս մասին հայտնում է ՀԾՖ-ի մամուլի ծառայությունը:
Տղամարդկանց ընտրանու կազմը՝
- Գառնիկ Չոլաքյան (70 կգ)
- Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ)
- Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյան (85 կգ)
- Դավիթ Հովհաննիսյան (95 կգ)
- Գարիկ Կարապետյան (110 կգ)
- Վարազդատ Լալայան (+110 կգ)
Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Հակոբ Փիլոսյանն է, մարզիչը՝ Դավիթ Մուրադյանը:
Կանանց ընտրանու կազմը՝
- Ալեքսանդրա Գրիգորյան (57 կգ)
- Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (77 կգ)
- Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ)
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, մարզիչը՝ Տարոն Թովմասյանը:



