ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»
ԼԱՅՖ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։
1827– Ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ գրավել են Երևանը:
1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:
1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։
1920- Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։
1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:
1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։
1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, 2001-2011 թթ. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:
1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։
1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։
2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։
ԱՇԽԱՐՀ
54- Հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը, որը գահ է բարձրացել Ներոն Կլավդիոս Կեսար Ավգուստ Գերմանիկ անվամբ։
1307 -Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միաժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլիերները։
1492 -Կոլումբոսն առաջին անգամ ափ է իջել Նոր Աշխարհում (Սան Սալվադոր կղզում)։
1582 -Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին՝ Հուլ յան օրացույցը (հին տոմար) փոխվել է նոր՝ Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։
1644 -Դանիա-շվեդական պատերազմի ժամանակ Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած միացյալ շվեդահոլանդական նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։
1675 -հոլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։
1775 -Երկրորդ մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։
1792 -դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի հիմնաքարը. այն հետագայում անվանվել է «Սպիտակ տուն»։
1805 -տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի բանակի և ավստրիական բանակի միջև։
1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։
1884 -Գրինվիչը սահմանվել է որպես զրոյական հորիզոնական։
1900 -լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Երազների բացատրությունը»։
1923– Թուրքիայի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվել է Անկարա:
1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել է «Երկաթյա լեդի» մականունը:
1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։
1944 -խորհրդային զորքերը մտել են Ռիգա։
1957 -Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։
1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի թիվ 571 չվերթի ինքնաթիռը, որի ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահացել է ինքնաթիռի անկման կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել է ձնահոսքից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



