Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարույրաձև գայլ իկոնը (ռուսերեն՝ спиральное сверло, անգլերեն՝ twist drill bit) ամենատարածված ծակող գործիքներից է, որը նախատեսված է տարբեր նյութերում՝ մետաղ, փայտ, պլաստիկ և այլն, շրջանաձև անցքեր բացելու համար։ Այն իր անվանումն ստացել է աշխատանքային մասի երկայնքով անցնող պարույրաձև ակոսներից։ Այդ ակոսները կատարում են երկու կարևոր գործառույթ՝ սուր եզրերով կտրում են նյութը, առաջացած տաշեղները դուրս են բերում անցքից։ Պարույրաձև գայլիկոնի ամենատարածված, դասական տարբերակը ունի երկու պարույրաձև ակոս և երկու հիմնական կտրող եզր։

Պարույրաձև գայլիկոնի պատմությունը կապված է մետաղամշակման զարգացման հետ։ Հին ժամանակներից մարդիկ օգտագործել են պարզ գործիքներ փայտի, ոսկորի, քարի կամ մետաղական առարկաների մեջ անցքեր ստանալու համար։ Սակայն դրանք չէին համապատասխանում ժամանակակից գայլիկոնի կառուցվածքին։

Հնագույն գործիքներում հաճախ օգտագործվում էր պտտվող ձող կամ սրածայր գործիք, որը պտտեցվում էր ձեռքով կամ աղեղային մեխանիզմով։ Այդ մեթոդը թույլ էր տալիս անցքեր ստանալ, բայց աշխատանքի արդյունավետությունը սահմանափակ էր։ Հետագայում առաջացան ավելի կատարելագործված գայլիկոններ, որոնց աշխատանքային մասը կարող էր ունենալ հատուկ ձև՝ նյութը կտրելու և հեռացնելու համար։

XVII–XVIII դարերում արդյունաբերության և մետաղամշակման զարգացման հետ մեծացել էր ճշգրիտ և խոր անցքեր ստանալու անհրաժեշտությունը։ Գործիքագործներն սկսել էին փորձարկել տարբեր ձևերի ծակող գործիքներ։ Առաջացել էր կարևոր խնդիր. գայլիկոնը ոչ միայն պետք է ծակի–կտրի մետաղը, այլ նաև պետք է կարողանա հեռացնել առաջացած տաշեղները։ Եվ պարույրաձև ակոսը հենց այս խնդրի արդյունավետ լուծումներից մեկն էր։

Ժամանակակից պարույրաձև գայլիկոնի պատմության կարևորագույն փուլը կապված է 1820-ականների Անգլիայի հետ։ 1822 թվականին անգլիացի գյուտարար Սթիվեն Ա. Մորսն է ստացել պարույրաձև գայլիկոնի արտոնագիր։ 1860-ականներին նրա հիմնած Morse Twist Drill and Machine Company ընկերությունը դարձել էր այդ ոլորտի կարևոր արտադրողներից մեկը։ Այդտեղից էլ առաջացել է անգլերեն twist drill անվանումը։

Ժամանակակից գայլիկոնների մեծ մասը պատրաստվում է արագահատ պողպատից։ Այդ նյութը թույլ է տալիս գայլիկոնին պահպանել կտրող հատկությունները բարձր ջերմաստիճանների դեպքում։ Կան նաև տարբեր նյութերից պատրաստված գայլիկոններ, օրինակ՝ HSS, կոբալտային HSS, կարբիդային, ադամանդային կամ հղկող ծածկույթներով հատուկ գործիքներ, և յուրաքանչյուրն ունի իր կիրառության ոլորտը։

Գայլիկոնի գույնը ևս կարող է ինչ-որ բան հուշել: Ոսկեգույն գայլիկոնները հաճախ ունեն TiN (տիտանի նիտրիդ) ծածկույթ։ Սև կամ մուգ գույնը կարող է կապված լինել օքսիդացման կամ այլ մակերեսային մշակման հետ։ Սակայն միայն գույնով անհնար է որոշել գայլիկոնի իրական որակը։ Կան հատուկ գայլիկոններ՝ փայտի, պլաստիկի, պողպատի, չժանգոտվող պողպատի, ալ յումինի, բետոնի և քարային նյութերի համար։

Պարույրաձև գայլիկոնները Հայաստանում լայնորեն հասանելի են և գործիքների շուկայում ամենատարածված գայլիկոններից են։ Դրանք վաճառվում են շինարարական և գործիքների մասնագիտացված խանութներում, ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված խանութներում, էլեկտրական գործիքների վաճառքի կետերում, առցանց առևտրային հարթակներում։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Հայտնաբերվել են անհետ կորած հոր և որդու մարմիններըԿոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք Չալաբյան«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՖրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների պատճառով փակվել է շուրջ 200 վարժարան Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական Կինը հարսանիքից հետո թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»Մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին