Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լատվիա այցելողների մեծ մասը երբեք չի մտածում, թե ինչ գնել որպես հուշանվեր կամ նվեր ընկերների համար: Գրեթե յուրաքանչյուր այցելու տուն է տանում այնտեղի հայտնի ըմպելիքի՝ Ռիգայի բալզամի մի քանի կերամիկական շիշ։

Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Ռիգայի սև բալզամի պատմությունը սկսվել է 18-րդ դարի կեսերին՝ Եկատերինա Մեծի հիվանդության պատճառով, իսկ ավելի ճիշտ՝ նրա դեղագործ Կունզեի շնորհիվ, որը բուժել է թագուհու հիվանդությունը այն հատուկ բալզամով, որը ստեղծվել է 17-րդ դարի բարդ, հին բաղադրատոմսի հիման վրա: Բաղադրատոմսը ներառում էր բժշկական սպիրտ և ջուր՝ թրմված տարբեր խոտաբույսերով: Խմիչքի թնդությունը ընդամենը 18 աստիճան է: Բարեհաճ թագուհին էլ բուժման համար Ռիգայից եկած ճարպիկ դեղագործին շնորհել է այդ դառը ըմպելիքն արտադրելու արտոնություն, որը, սակայն, շուտով հայտնվել է ռուս արդյունաբերող Սերգեյ Լել յուխինի ձեռքում: Նա գնել է բաղադրատոմսը Աբրահամ Կունզեից, և բիզնեսը վերելք է ապրել: 1789 թվականին այդ «դեղամիջոցի» մոտ 300 հազար շիշ էր ամեն տարի Ռիգայից Ռուսաստան առաքվում, և այն վայելում էին ոչ միայն արքունիքում, այլ նաև ռուս ազնվականության տներում, իսկ մի փոքր ավելի ուշ՝ նաև Եվրոպայում։ Հետո՝ 1847 թվականին, «Ռիգայի բուսական բալզամ» արտադրելու իրավունքն անցել է Ալբերտ Վոլֆշմիդտի խմորման և ալկոհոլի գործարանին: Շնորհիվ զգալիորեն ավելի բարդ բաղադրատոմսի, խմիչքը տասնյակ մեդալներ է շահել տարբեր միջազգային ցուցահանդեսներում 18601935 թվականներին: Այդ բաղադրատոմսը, որը ներառում էր մոտ 50 բաղադրիչ, պահվում էր որպես խիստ գաղտնի. այն հայտնի էր միայն Շրադեր եղբայրներին, որոնք գործարանում աշխատում էին որպես արհեստավորներ: 1939 թվականին Եվրոպայում անկարգությունների պատճառով նրանք տեղափոխվել են Գերմանիա՝ հրաժարվելով գաղտնիքը վաճառել գործարանի այն ժամանակվա սեփականատիրոջը: Հնարավոր է, որ նրանք ցանկանում էին սկսել իրենց սեփական արտադրությունը, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմը խաթարել է ամեն ինչ, և ո՛չ բաղադրատոմսի, ո՛չ էլ եղբայրների մասին այլևս լուրեր չեն եղել:

Թվում էր, թե զարմանալի բաղադրատոմսը ընդմիշտ կորած է, բայց Ռիգայի թորման գործարանի համառ տեխնիկները շարունակում էին այն վերականգնելու փորձերը: Նրանց օգնել են գործարանի մնացած աշխատողների գիտելիքները, մատակարարումների մասին տեղեկատվությունը և պատերազմից առաջ արտադրված և պահպանված բալզամի հետ համեմատելու հնարավորությունը: Ի վերջո, 1954 թվականին խանութների դարակներում կրկին հայտնվել են սև դառը հեղուկով կերամիկական շշեր: Այսօր այդ արդեն 45 աստիճանի ալկոհոլային խմիչքը մեծ ժողովրդականություն է վայելում լատվիացիների շրջանում և արագորեն արտահանվում է այլ երկրներ։ Այն վայելում են առանձին կամ ավելացնում են բազմազան խմիչքների, կոկտեյլների և պաղպաղակների մեջ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»