Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄենք չենք հարվածել արդեն պարտված հակառակորդին և չենք դիմել այնպիսի գործողությունների, որոնք հակասում են մեր սկզբունքներին։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով CICA-ի 7-րդ գագաթնաժողովում։
«Մենք խաղաղություն առաջարկեցինք նրանց և խաղաղության մեջ ապրում ենք արդեն մեկ տարուց մի փոքր ավելի։ Այս խաղաղությունը մնում է փխրուն և պետք է պաշտպանվի ու ամրապնդվի», - հավելել է պետության ղեկավարը։
Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահի ևս մեկ հայտարարություն․ «Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



