Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում՝ թե՛ գնի, թե՛ որակի և ժամկետների առումով։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հոկտեմբերի 15-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս հարցը չի քաղաքականացվում։ Ինչպես նշել է վարչապետը, նույն կերպ հայկական կողմը լավագույն լուծումն է փնտրում նաև երկաթուղու հարցում, և եթե ռուս գործընկերները հանդես գան համապատասխան առաջարկով, Երևանը պատրաստ կլինի այն քննարկել։
«Ով կառաջարկի լավագույնը, այդ առաջարկին էլ կհետևենք»,- ասել է Կառավարության ղեկավարը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



