Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրային մեղադրողը պահանջում է Գևորգ Ներսիսյանին դատապարտել 3 տարի 6 ամիս, իսկ Համբարձում Ներսիսյանին՝ 7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։
Գևորգ Ներսիսյանը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է, իսկ Համբարձում Ներսիսյանը՝ եղբորորդին։ Վերջինիս դեպքում պահանջվող պատժաչափին առաջարկվում է գումարել նաև մեկ այլ քրեական գործով պայմանականորեն չկիրառված պատիժը։
Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։ Նիստի ընթացքում դատարանը կլսի նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը, որից հետո կհեռանա խորհրդակցական սենյակ։
Ավելի վաղ, դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ մեղադրական վերդիկտ էր կայացվել։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



