Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ երկրում գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
«Երկրի ամբողջ տարածքում անցկացվել է 110 ցույց, որոնց մասնակցել է 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում»,- ասել է Նունյեսը՝ նշելով, որ ակցիաներից միայն մի մասն է պաշտոնապես համաձայնեցվել իշխանությունների հետ։
Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտնել էր, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։ Ուսանողական L’Union étudiante կազմակերպության պնդմամբ՝ ամբողջ երկրում անցկացվել է 1700 ակցիա՝ 800 հազար մասնակցով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



