Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի տվյալներով՝ երկրում գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան կես միլիոն մարդ։
«Երկրի ամբողջ տարածքում անցկացվել է 110 ցույց, որոնց մասնակցել է 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում»,- ասել է Նունյեսը՝ նշելով, որ ակցիաներից միայն մի մասն է պաշտոնապես համաձայնեցվել իշխանությունների հետ։
Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն արհմիություններից մեկը՝ CGT-ն, հայտնել էր, որ ցույցերին մասնակցել է ավելի քան 500 հազար մարդ։ Ուսանողական L’Union étudiante կազմակերպության պնդմամբ՝ ամբողջ երկրում անցկացվել է 1700 ակցիա՝ 800 հազար մասնակցով։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



