Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կուսակցությունների օրենսդիրները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս տեղեկությունը հայտնում է Axios-ը։
Սենատում փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը նշել է, որ այդ որոշումը «աջակցություն կցուցաբերի ռուսական տնտեսությանը»։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դոն Բեյերը վարչակազմի դիրքորոշումը որակել է որպես կապիտուլյացիա Մոսկվայի առջև։ Միևնույն ժամանակ, ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը պնդել է, որ Թրամփի որոշումը որևէ կերպ պայմանավորված չէր ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող մտահոգություններով։
Կոնգրեսի հանրապետական անդամների շրջանում նույնպես կան Թրամփի որոշման քննադատներ։
«ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի, այլ ոչ թե թուլացնի տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում՝ «Գրեմի ակտով» նախատեսված պատժամիջոցների լիարժեք կիրարկումը», – հայտարարել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենչ Հիլը։
Մեկ օր առաջ ԱՄՆ նախագահը հրահանգել էր կասեցնել Ռուսաստանի Դաշնությանը և նրա էներգակիրների հիմնական գնորդներին ուղղված լայնածավալ մաքսատուրքերի սահմանումը։ Այդ մաքսատուրքերը նախատեսված էին «Գրեմի ակտով», որը Թրամփը ստորագրել և օրենքի ուժ էր տվել դեռևս այս աշնանը։



