Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում բենզինի գները զգալիորեն ավելի բարձր կլինեին, եթե ամերիկյան զինված ուժերը տեղակայված չլինեին Հորմուզի նեղուցի տարածաշրջանում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է CBS-ին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ում վառելիքի գները չափազանց բարձր են։ Դրանք երեք անգամ ավելի բարձր կլինեին, եթե ԱՄՆ ռազմածովային ուժերն ապահովված չլինեին նավթի և գազի տարանցումը Հորմուզի նեղուցով», – ընդգծել է Վենսը։
Նա հավելել է, որ եթե ամերիկյան զինված ուժերը դուրս բերվեն Հորմուզի նեղուցից, էներգակիրների գները կտրուկ կաճեն։
ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնն այժմ կենտրոնացած է էներգակիրների մատակարարման կայուն շղթաների պահպանման, ինչպես նաև Թեհրանից հստակ պարտավորություններ ստանալու վրա՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու վերաբերյալ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



